00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց մարտի 1-ի զոհերից

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян во время совещания по модернизации КГД (16 февраля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян во время совещания по модернизации КГД (16 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին` կոչ անելով միասնականությամբ ու հավատքով հարգել մարտի 1-ի ու բոլոր քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Պետության անունից ներողություն եմ խնդրում մարտի 1-ի բոլոր զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից, իշխանական ապօրինությունների զոհերից։ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված իր ֆեյսբուքյան ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2008թ.–ին իշխող վերնախավի գործողություններն ուղղված չէին առանձին խմբի, առանձին ուժի դեմ։ Այդ բռնությունների հիմնական թիրախը ՀՀ քաղաքացին էր, նրա իրավունքը, արժանապատվությունն ու ազատությունը»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ 11 տարի առաջ ՀՀ այդ օրվա իշխանությունները կրակեցին խաղաղ ցուցարարների վրա։

Президент Армении Армен Саркисян почтил память жертв 1 марта  - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել մարտի 1–ի անմեղ զոհերի հիշատակին

Փաշինյանի խոսքով` մարտի 1-ի զոհերը միայն այդ կրակոցներին զոհ գնացած անձինք չեն, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին, իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարարը, քանի որ կրակողը թիրախավորել էր ոչ թե կոնկրետ քաղաքացուն, այլ նրանցից պատահական մեկին։

«2008թ մարտի 1–ն այդ օրն առավոտյան ծագած երևույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում»,– ասաց վարչապետը` հավելելով, որ անկախությունից հետո Հայաստանում շատ արագ ի հայտ եկած այդ բացասական երևույթներն այսօր էլ դեռ մոռացված չեն։

Այսօր էլ, ՀՀ քաղաքացիները, վարչապետի բնորոշմամբ, ապրում են մտավախությամբ, որ Հայաստանը դարձյալ կընկնի նախկին շրջափուլի մեջ։ Ցրելով այդ մտավախությունները` Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ անցյալի բարքերին վերադարձ չի լինելու։

«Հայաստանը չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, իրավունքների ոտնահարման ու արհամարհանքի, ամենաթողության ու լկտիության ժամանակներին» ,– ասաց նա։

Այդուհանդերձ, ՀՀ վարչապետը չհերքեց, որ այսօրվա Հայաստանում էլ կան ապօրինություններ, իրավունքների ոտնահարման, բռնության ու կաշառքի դեպքեր, բայց և հավելեց, որ ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ վարչապետն ու կառավարությունը ոչ թե այդ ապօրինությունների հովանավորն են, այլ հակառակորդը, և որ կառավարությունն ու ժողովուրդը այդ հարցում միասնական են։

Мужчина среди сожженных автомобилей, оставленных после ночных беспорядков (2 марта 2008). Еревaн - Sputnik Արմենիա
«Մարտի 1»-ի էջը պետք է փակել և բացել «մարտի 2»–ը. Քոչարյան

Նաև այդ միասնություն արտահայտելու համար Նիկոլ Փաշինյանն այսօր, ժամը 18։00-ին ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրեց Ազատության հրապարակ` քայլերթ իրականացնելու դեպի Մյասնիկյանի արձան` ոչ միայն ի հիշատակ մարտի 1-ի զոհերի, այլև ոչ ասելու բռնությանը անարդարությանը, կոռուպցիային, ընտրակեղծիքներին, իրավունքների ոտնահարմանը։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Մեղադրանք է առաջադրել մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Լրահոս
0