23:47 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.74
  • GBP593.49
  • EUR535.47
  • RUB7.60
Գազօջախ

Հնարավոր է ավելի էժան գազ ձեռք բերել, քան Ռուսաստանից. փոխնախարար

CC0 / PhotoMIX-Company / Плита
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
273 0 0

ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը խոսել է Իրանից գազ գնելու նոր տարբերակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ-Իրան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման մասին պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2040թ։ Tert.am–ը հայտնում է, որ ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանն այս մասին ասել է Սպահանում լրագրողների հետ զրույցում։

Շուտով կավարտվի երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ծավալի էներգիա արտահանել Իրան: Դրա արդյունքում էլ, փոխնախարարի խոսքով, կարիք կա երկարաձգելու գազ-էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստան-Իրան պայմանագիրը:

Որոշ հարցեր պետք է բանակցել նոր հզորությունների հետ կապված: Մոտ օրերս կստորագրենք բոլոր փաստաթղթերը, կմեկնարկի նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումը, և սրա համատեքստում կարևոր է, որ գազ-էլեկտրաէներգիա փոխանակման մասին պայմանագիրը նոր ծավալներով ու ավելի երկար լինի: Կարծում եմ, որ պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2040թ.-ը»,- նշել է Բաղրամյանը:

Փոխնախարարը հայտնել է նաև, որ Իրանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազն այլ ապրանքներով փոխանակման կամ ուղղակի վաճառքի տեսքով բանակցություններ սկսելու մասին:

Գազն ուղղակի ձեռք բերելու հետ կապված նա նշել է, որ հնարավոր է ավելի էժան գազ ձեռքբերել, քան Ռուսաստանից:

«Առաջարկներ են եղել, չեմ ուզում գնի մեծություն հայտնել, որովհետև պայմանավորվածությունները վերջնական չեն, բայց մոտ ապագայում գնային առաջարկները կամփոփենք»,- նշեց նա:

Բաղրամյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ քաղաքական խնդիր չկա, հիմա էլ Հայաստանը գազ է ստանում Իրանից, պարզապես ոչ թե կանխիկ գումարով, այլ էլեկտրաէներգիայի դիմաց:

Հիշեցնենք` Իրան–Հայաստան գազամուղը շահագործման էր հանձնվել 2007թ.–ի մարտին։ Դրա նախնական հզորությունն ինչպես 12 տարի առաջ, այսօր էլ մնում է տարեկան 1,1 միլիարդ խորանարդ մետր։

Ի դեպ, այն մասին, որ Իրանից Հայաստան եկող գազի ծավալը պետք է կրկնապատկվի հայտարարվել էր դեռ գազատարի բացման օրը, Իրանի այն ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմադինեջադի Հայաստան այցի ընթացքում։ Ըստ այդ հայտարարության, 2019թ.-ից Հայաստան եկող գազի ծավալը պետք է հասցվեր 2,3 միլիարդ խորանարդ մետրի:

Նշենք, որ ըստ Իրանի հետ Հայաստանի կնքած «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի, գազի յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց մեր երկիրն Իրանին է մատակարարում 3 կիլովատ էլեկտրաէներգիա:

Ըստ թեմայի

«Գազպրոմ Արմենիայի» եկամուտները նվազել են. Հայաստանի տնտեսությունը հենված է ծխի վրա
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազի գնի շուրջ քննարկումների վերջնաժամկետը
Մեծ փողերը անդորր են սիրում. Արցախի պայթյունավտանգ գոտով թուրքմենական գազը կհասնի՞ Եվրոպա
Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը գազի հարցը կքննարկեն Թեհրանում
թեգերը:
գազ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ