08:47 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван

Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը կդառնա ոչ աշխատանքային, մարտի 1-ն էլ կամրագրվի օրենքով. ԶԼՄ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
217521

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ իշխանությունները պատրաստվում են երկու փոփոխություն անել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակել Քաղաքացու օր՝ այն հայտարարելով ոչ աշխատանքային: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Այս նախաձեռնությունը կքննարկվի և հավանության կարժանանա հաջորդ հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում, որպեսզի մինչև ապրիլի 23-ը ընդունվի խորհրդարանի կողմից, մտնի ուժի մեջ և հնարավոր լինի տոնել»,– նշում է թերթը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Քաղաքացու օր» են ուզում հայտարարել ոչ թե ապրիլի 23-ը, այլ 16-ը, երբ Փաշինյանը հայտարարեց «թավշյա հեղափոխության» մեկնարկը։

«Փաստ» օրաթերթն էլ պարզել է, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կամրագրվի նաև Մարտի 1-ը։

Ըստ թերթի` իշխանությունները նախաձեռնում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և փոփոխություն կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որում Մարտի 1-ը կներառվի որպես 2008 թ. մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և խորհրդարանը նոր վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար գործողություն էր իրականացրել։ Դրա հետևանքով հարյուրավոր մարդիկ՝ թե՛ ոստիկանության աշխատակիցներ, թե՛ քաղաքացիականներ, վնասվածքներ էին ստացել: Մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Մեղադրանք է առաջադրել մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ըստ թեմայի

Հայաստանի զինուժը մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին. Տոնոյան
Փաշինյանը ներողություն խնդրեց և ծաղիկներ խոնարհեց․ երթ Երևանում ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի
«Մեղավոր են նշանակում, հետո նոր պարզում». Լարիսա Ալավերդյանը` Մարտի 1–ի գործի մասին
«Մարտի 1»-ի էջը պետք է փակել և բացել «մարտի 2»–ը. Քոչարյան
թեգերը:
Հրաժարական, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ