18:09 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
ՀՀ նախագահը հրաժեշտ է տալիս իր մեկ տարվա աշխատավայրին

Աշխատանքային վերջին օրը Մաշտոցի 47-ում. նախագահը լուսանկար է հրապարակել

© Photo : press office of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
38110

Արմեն Սարգսյանը վերջին աշխատանքային օրն է անցկացրել Մաշտոցի 47–ում։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` մարտի 2-ին, հրաժեշտ է տվել վերջին մեկ տարվա իր աշխատավայրին` Մաշտոցի 47-ին։ Այս մասին է հուշում Instagram–ի էջում հրապարակված լուսանկարը։

Աշխատասենյակի պատուհանից նայող նախագահի լուսանկարի տակ գրված է. «Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում»։

Посмотреть эту публикацию в Instagram

Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում #ArmenSarkissian #ArmenianPresident #Armenia #Հայաստան #Artsakh #Արցախ

Публикация от Armen Sarkissian (@president_armensarkissian)

Ի դեպ, հետաքրքրական է, որ Արմեն Սարգսյանի հրաժեշտը համընկել է այն օրվան, երբ Ազգային ժողովը նրան ՀՀ նախագահ էր ընտրել։

Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը 2018թ. մարտի 2-ին էր ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ, իսկ պաշտոնը ստանձնել է 2018թ. ապրիլի 9-ին:

Ինչ վերաբերում է աշխատավայրին, նշենք, որ նախագահը տեղափոխվելու է Բաղրամյան 26, որտեղ այս պահին ՀՀ վարչապետի նստավայրն է։

Այդ տեղափոխության մասին որոշումն ընդունվել էր դեռ 2018թ–ի նոյեմբերին։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն` Հայաստանի նախագահի նստավայրը Երևանի Մաշտոցի 47 հասցեից դարձյալ կտեղափոխվի Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

Նույն օրենքում հակառակ փոփոխությունը կատարվել էր 1 տարի դրանից առաջ` 2017թ–ի դեկտեմբերին։ Այն ժամանակ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ Սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետին անհրաժեշտ է լինելու 2 նստավայր`Բաղրամյան 26-ում և Կառավարության շենքում։ Եվ նախագահին հատկացվել էր Մաշտոցի 47-ում գտնվող ընդունելությունների տունը։

Ըստ թեմայի

Նախագահը կվերադառնա Բաղրամյան, վարչապետը` հրապարակ
ՀՀ նախագահը կվերադառնա Բաղրամյան 26, վարչապետը` Հանրապետության հրապարակ
ԱԺ-ն ընդունեց նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու նախագիծը. ինչո՞ւ էր Աշոտյանը դեմ
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ