00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերին Գետաշենում իրարանցում է. ՀԷԿ–ի տնօրինությունը դատի է տալիս գումար պահանջողներին

Բաժանորդագրվել
Գյուղապետն ու ՀԷԿ–ի ղեկավարությունը գրեթե չեն ընդունում միմյանց դիրքորոշումն ու շատ քիչ հարցերում են պատրաստ զիջումների։ Գեղարքունիքի մարզի գյուղում ստեղծված լարված իրավիճակի շուրջ Sputnik Արմենիան խոսել է կողմերի հետ։

Նելլի Դանիելյան, Sputnik.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում գործող «Արգիճի» փոքր հիդրոէլեկտրակայանի շուրջ անցնող շաբաթվա ընթացքում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Գյուղացիները ՀԷԿ–ի սեփականատիրոջից պահանջում էին աջակցել գյուղին կամ փակել ՀԷԿ–ը։

Փետրվարի 23-ին վերինգետաշենցիները հավաքվել, գնացել էին ՀԷԿ, ստիպել էին դադարեցնել կայանի աշխատանքը։ Հիդրոկայանը շուրջ 1 շաբաթ կանգնած մնաց և աշխատանքը վերսկսեց միայն փետրվարի 27-ին։

Sputnik Արմենիան դիմեց Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանին` պարզելու համար, թե ինչ իրավիճակ է այսօր գյուղում, ու ինչ են պահանջում գյուղացիները։

© Photo : official site of Verin Getashen administrationՏիգրան Մուրադյան
Վերին Գետաշենում իրարանցում է. ՀԷԿ–ի տնօրինությունը դատի է տալիս գումար պահանջողներին - Sputnik Արմենիա
Տիգրան Մուրադյան

Մուրադյանը չհերքեց, որ գյուղացիների պահանջով ՀԷԿ–ը դադարեցրել էր աշխատանքը, բայց հիմա կայանն արդեն աշխատում է։

«Մենք հանդիպել ենք ՀԷԿ–ի ղեկավարության հետ, ասել ենք` դուք կարող եք ձեր ՀԷԿ–ն աշխատեցնել, բայց դրան զուգահեռ պետք է քննարկենք առկա խնդիրներն ու լուծում տանք դրանց»,– ասաց գյուղապետը։

Իսկ խնդիրները, ըստ գյուղապետի հետևյալն են. ՀԷԿ–ի կառուցման ժամանակ խողովակաշարերն անցկացվել են գյուղացիների տնամերձ հողամասերի միջով, և գյուղացիների հետ սերվիտուտի պայմանագրեր չեն կնքվել, նախկինում խողովակներում վթարներ են եղել, որոնց հետևանքով տուժած գյուղացիներին փոխհատուցում չի տրամադրվել։

Запрет на курение в общественных местах вводится с 1 июня - Sputnik Արմենիա
Անծուխ Հայաստանի ֆինանսական երեսը. հանգցնում են ծխացող բյուջեն, թե՞ դրանից վառում ծխախոտը

«Ժողովրդի բողոքը հիմնականում սրա հետ է կապված, որ վնասների փոխհատուցում լինի»,– ասաց գյուղապետը։

Բացի այդ, գյուղացիները ՀԷԿ–ի տնօրինությանը նաև դիմում են ներկայացրել, որում պահանջում են, որ ընկերությունն իր շահույթի որոշ մասը տրամադրի գյուղի սոցիալական ծրագրերին։

Գետաշենցիներն անգամ հաշվարկել են. եթե հարևան համայնքում գործող ավելի փոքր ՀԷԿ–ը տարեկան 10 մլն դրամ է հատկացնում համայնքին, ապա դրանից ավելի մեծ ՀԷԿ–ը պետք ավելի մեծ գումար հատկացնի։

«Տարեկան իր եկամուտից 50 մլն–ի չափով գումար փոխանցի Վերին Գետաշենի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին` սկսած 2015թ–ից։ Հակառակ դեպքում ազգաբնակչությունը թույլ չի տալու, որ ՀԷԿ–ը շարունակի իր հետագա գործունեությունը»,– գրված է նամակում։

Այս նամակից բացի, օրեր անց գյուղապետը մեկ այլ նամակ է հասցեագրել ՀԷԿ–ի տնօրինությանը, որտեղից արդեն հանվել է սոցիալական աջակցության պահանջը։ Փոխարենը ներկայացվել են այն գյուղացիների տվյալները, որոնք ՀԷԿ–ի աշխատանքի հետևանքով վնասներ են կրել ու չեն փոխհատուցվել։

«Արգիճի» ՀԷԿ–ի սեփականատեր, «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ–ի տնօրեն Էմիլ Միրզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց գյուղացիներից ստացած երկրորդ նամակի փաստը և տրամադրեց դրա պատճենը։

© Sputnik / Aram NersesyanԷմիլ Միրզոյան
Վերին Գետաշենում իրարանցում է. ՀԷԿ–ի տնօրինությունը դատի է տալիս գումար պահանջողներին - Sputnik Արմենիա
Էմիլ Միրզոյան

«Դրանում նշված են գյուղացիների անուններ, որոնց հետ նախկինում չեն կնքվել պայմանագրեր`սերվիտուտի հետ կապված»,– ասաց Միրզոյանը` միաժամանակ չբացառելով, որ ընկերությունը կընդառաջի այս պահանջին։

Միրզոյանը չհերքեց` գյուղի հետ խնդիրներ նախկինում էլ են եղել։ Գյուղի խնդիրների, մասնավորապես ոռոգման ջրի հետ կապված խնդիրների համար գյուղացիները մեղադրում են գյուղի տարածքում գործող ՀԷԿ–ին։ Բայց այս հարցում ՀԷԿ տնօրինությունը գյուղացիների հետ համակարծիք չէ։

Рарочие - Sputnik Արմենիա
Հայաստանը փակում է դուռը իրանական ցեմենտի առաջ. ի՞նչ կա կառավարության որոշման տողատակերում

Միրզոյանը տեղյակ է` գյուղի մի հատվածը զրկված է ոռոգման ջրից, այդտեղ ջուր պարզապես չի հասնում։ Գյուղացիները համոզված են, որ դա ՀԷԿ–ի պոմպակայանի աշխատանքի հետևանք է։ Միրզոյանը հակառակ կարծիքին է։

Նրա խոսքով, 2018թ–ի հունիսին, երբ ամբողջ Հայաստանն էր ոռոգման ջրի ճգնաժամի մեջ, ՀԷԿ–ը դադարեցրել էր աշխատանքը։ Այդ օրերին Գեղարքունիքի այն ժամանակվա մարզպետ Իշխան Սաղաթելյանը նամակով դիմել էր ՀԷԿ–ի ղեկավարությանը` այն վերագործարկելու խնդրանքով։ Նամակում նշված էր, որ առանց ՀԷԿ–ի պոմպակայանների աշխատանքի Վերին ու Ներքին Գետաշեն գյուղեր ջուր չի հասնում։

Սոցիալական ծրագրերին աջակցելու հարցում ևս ՀԷԿ ղեկավարության տեսակետը գյուղացիների կարծիքից տարբերվում է։ Տնօրենը փաստում է, որ ընկերությունը տարեկան միայն ԱԱՀ–ի մասով 150 մլն ՀՀ դրամ հարկ է վճարում, եկամտահարկի մասով` 25 մլն դրամ։

«Արդյոք ընկերության կողմից պետությանը վճարված այդ միջոցներից պետությունը չի տրամադրո՞ւմ համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը»,– հարցադրում է անում տնօրենը` հավելելով, որ ընկերությունն այսօր ինքն էլ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, այդ թվում` վարկային պարտավորություններ, ուստի չի կարող իրենց թույլ տալ բարեգործական ծրագրեր իրականացնել։

Իսկ ինչ վերաբերում է գետաշենցիների բողոքի ակցիային, ՀԷԿ ղեկավարը նշեց, որ այդ հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ իր համոզմամբ, գյուղացիների արարքներում առկա են հանցակազմ պարունակող գործողություններ։

Буфет Национального Собрания Армении - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո բուֆետ չի եկել. նորընտիրների նոր բարքերը

«Մասնավորապես` ուրիշի տարածք ապօրինի մուտք գործելու, գույքը վնասելու։ Բացի այդ ընկերությունը կներկայացնի նաև իր չաշխատած օրերի կրած նյութական վնասը փոխհատուցելու պահանջով» ,– ասաց Միրզոյանը։

Ի դեպ, նշենք, որ այս հարցում էլ գյուղապետը ՀԷԿ–ի տնօրենի հետ համամիտ չէ։ Նա վստահեցնում է, որ գյուղացիները հակաօրինական ոչ մի գործողություն չեն կատարել, և այդ մասին, նրա խոսքով, կան ոստիկանների կազմած արձանագրություններ։

Գյուղի ու ՀԷԿ–ի պայքարն այսքանով ավարտված չէ։ Այս հարցում այսօր հարաբերական անդորր է։ Կողմերը հաշտության եզրեր են փնտրում ու սպասում իրադարձությունների հետագա զարգացմանը։

Գեղարքունիքի Արգիճի գետի վրա կառուցված ՀԷԿ–ը 10 ՄգՎտ հզորություն ունի։ 2012թ–ին, երբ այն շահագործման հանձնվեց, մամուլում ու հանրության շրջանում լուրեր տարածվեցին, թե այն պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը։

Առիթն օգտագործելով` մենք այս հարցով ևս դիմեցինք մեր զրուցակիցներին։ Գյուղապետ Տիգրան Մուրադյանը նշեց, որ ՀԷԿ–ի իրական սեփականատերերին չի ճանաչում, նրանց երբեք գյուղում չի տեսել։ «Խոսակցություններ կան, որ Ալեքսանդր Սարգսյանն է, Լևոն Սարգսյանն է, բայց չեմ կարող ասել։ Ես այդ ՀԷԿ–ից ճանաչում եմ միայն Էմիլ Միրզոյանին, միայն նրան եմ տեսել»։

Միրզոյանը չցանկացավ բացահայտել իրական սեփականատիրոջը, միայն վստահեցրեց, որ այդ ու մամուլում հանդիպող այլ հնչեղ անձանցից ոչ մեկը չէ։

Լրահոս
0