11:41 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց

Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցի սարսափելի վիճակը հիշում են միայն նրա մեդալներից հետո

© Sputnik / Petros Lagesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
111820

«Սպիտակ արջի» անունը կրող մարզադպրոցը մարդկանց աչքի առաջ քանդվում է։ Արթուր Ալեքսանյանի հայրն ասում է` գործը խոստումներից այն կողմ չի անցնում։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Վերջին տարիներին, հատկապես տարբեր մրցաշարերից հետո, արդեն «ավանդույթ» է դարձել հիշել Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի մասին:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը կրող՝ Գյումրու մարզադպրոցը տարիներ շարունակ անմխիթար վիճակում է: Արթուրի հաղթանակներից հետո ոգևորված իշխանությունները խոստանում են նորոգել կառույցը, բայց խոստումներն ամեն տարի մնում են զուտ խոստումներ։ Տարբեր նախարարություններ ու տարբեր պաշտոնյաներ նախ որոշեցին գումար հատկացնել մարզադպրոցի նորոգման համար, ապա մի քիչ երկար մտածելուց հետո որոշվեց կառուցել նորը՝ համարելով, որ ավելի ձեռնտու տարբերակ կլինի, հետո նորից մտածեցին ու որոշեցին՝ չէ, նորոգվելու է: Բայց խոստանալը հեշտ է, կյանքի կոչելը՝ բարդ: Պարզվում է` համայնքապատկան կառուցի նորոգման համար ոչ մեկը գումար չունի՝ ո՛չ համայնքը, ո՛չ ՀՀ սպորտի նախարարությունը, ո՛չ օլիմպիական կոմիտեն, ո՛չ էլ պետական բյուջեն:

Спортивная школа имени Артура Алексаняна
© Sputnik / Petros Lagesyan
Արթուր Ալեքսանյանի անվան դպրոց

Գյումրեցի չեմպիոն մարզիկի անունը կրող մարզադպրոցում ինչպես նախկինում այսօր էլ ոչինչ չի փոխվել։ Դպրոցը չունի հատակ, գույք, օդափոխման համակարգ, հանդերձարան, նորմալ սանհանգույց ու բաղնիք: 1994 թվականին հիմնադրված մարզադպրոցում նորոգում չի իրականացվել շահագործումից մինչ օրս: Ավելի քան 200 սան ունեցող մարզադպրոցի պայմանները ավելի ու ավելի են վատանում՝ խոնավությունից առաջացած ծեփոններ, 2 մարզասրահ` առանց օդափոխության համակարգի, հանդերձարանի, սանհանգույցի ու մարզիկների համար այնքան անհրաժեշտ բաղնիքի:

Спортивная школа имени Артура Алексаняна
© Sputnik / Petros Lagesyan
Արթուր Ալեքսանյանի անվան դպրոց

«Դեռ մինչև հիմա միայն խոստումներ են: Մարզադպրոցի վերանորոգման նախագծա-նախահաշվային աշխատանքները կատարված են, չնայած արդեն 2 տարի է` դա արված է, բայց մենք դեռ ոչ մի քայլ չենք տեսնում վերանորոգման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Նույնիսկ չենք զգում, որ «նախապատրաստվում» են անել: Սա է վիճակը»,-Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Արթուր Ալեքսանյանի հայրը, անձնական մարզիչ և մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը:

Школа единоборства в Гюмри. Душевая
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Դպրոցի լոգարանը

Գուցե շատերը չհավատան, բայց այս պայմաններում չեմպիոններ տվող մարզադպրոցի սաների թիվը չի պակասում. Արթուր Ալեքսանյանի ու մյուս մարզիկների հաջողությունները ոգևորող են: Մարզիչներն աշխատում են, մարզիկները` պարապում, գիտեն՝ հույսները միայն իրենց քրտնաջան մարզումների վրա պետք է դնեն:

Спортивная школа имени Артура Алексаняна
© Sputnik / Petros Lagesyan
Արթուր Ալեքսանյանի անվան դպրոց

Մրցումներից առաջ իշխանությունները մարզիկներին ճանապարհում են Հայաստանի անունը կրկին բարձր հարթակների վրա տեսնելու ակնկալիքով, իսկ իրենք շարունակում են անսասան պահել իրենց խոստումների չեմպիոնական տիտղոսը:

Школа единоборства в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Սանհագույցը

Ըստ թեմայի

Արթուր Ալեքսանյանի անվան «ռեկորդակիր» դպրոցը
Սպիտակ արջը բարձրացավ էկրան. չեմպիոնի մայրը՝ մանկության, իսկ Արթուրը՝ նոր ծրագրերի մասին
թեգերը:
Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ