07:10 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Արման Թաթոյան

ՀՀ հատուկ դպրոցներում երեխաները շահագործվում են, բռնության ենթարկվում ու ապրում կեղտի մեջ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3710

Մարդու իրավունքների պաշտպանը հայաստանյան հատուկ դպրոցներում արձանագրել է երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության, աշխատանքի շահագործման, սանիտարահիգիենիկ սարսափելի պայմանների, ապօրինի պահվող երեխաների դեպքեր։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Հայաստանի 8 հատուկ, 1 գիշերօթիկ դպրոցներում ու 1 մանկատանն իրականացրած մշտադիտարկման արդյունքները։

Ըստ հրապարակված տեղեկանքի` ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն արձանագրել են երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության, աշխատանքի շահագործման դեպքեր։

Խոհանոցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ խնդիրներ, ժամկետանց սնունդ, երեխաներին չի տրվել նաև անհրաժեշտ քանակով ձկնեղեն, կաթնամթերք և միրգ։

Որոշ լոգարաններում պատուհանները եղել են թափանցիկ ապակիներով, և բակի կողմից լոգարանի ներսը տեսանելի է եղել, զուգարաններում էլ բացակայել են միջնորմները` զուգարանակոնքերի միջև։

Սանհագույցներում չեն եղել զուգարանի թուղթ, հեղուկ օճառ և այլ սանիտարահիգիենիկ պարագաներ։

Ննջասենյակներում վարագույրներ կախված չեն եղել, երեխաները քնել են առանց ներքնակների, աղտոտված անկողիններում, պահարաններ ունեցել են ոչ բոլորը։

Բացի այդ, երեկոյան ժամերին ու գիշերը հատուկ հաստատություններում բուժանձնակազմ, որպես կանոն, չի մնում։

Իսկ շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար։

Հայտնաբերվել են նաև փաստաթղթերի խախտումներ։

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնաբերված խախտումների լուծման կոնկրետ առաջարկություններ է ներկայացրել իրավասու մարմիններին և խոստացել է հետևողական լինել արձանագրված խնդիրների լուծման հարցում:

Ըստ թեմայի

Նա արդեն կարողանում է ինքնուրույն քայլել. ՄՈւԿ–ը չի խանգարում Նորայրին երազել
«Ես գրեթե ամեն ինչ ունեմ». մանկատան սանը չի բողոքում, հաղթահարում է
Հուսով եմ` կկարողանամ օգնել ինչով կարող եմ. Նունե Սարգսյանը «Բարի տնակ» է այցելել
Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը

Գլխավոր թեմաներ