00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետաքրքիր է՝ ինչպիսին է լինելու Փաշինյանի արձագանքը. Արփինե Հովհաննիսյանը շոկի մեջ է

© Sputnik / Aram NersesyanАрпине Ованнисян
Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է փոխվարչապետի ու նախարարի` Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը և երկու մեջբերում առանձնացրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ, արդեն նաև նախկին ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որոնցով ներկայացվում է պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը։

«Այնքան շոկային էր, որ սկզբում չէի հավատում, որ սա կարող է իրականություն լինել։ Ինչպես ասում են` գրությունը մեկ անգամ ամբողջովին կարդալն է ճիշտ։ Կարծում եմ այս երկու մեջբերումները արտահայտում են «հպարտ քաղաքացիներին անմնացորդ ծառայող» Կառավարության ողջ էությունը.

«…Անգամ, եթե մոտ 10 հազար ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՍՏԵՂԾՈՂ հանրային ծառայողներ ԴԱՌՆԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ (ՏՈՒԺՎԵՆ), ԱՊԱ ԴՐԱՆԻՑ ՇԱՀԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ողջ հասարակությունը՝ շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի

…10 օրվա ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացնել գործողությունների համալիր և սպառիչ ծրագիր՝ ԱՌԱՆՑ ԿԱՇԿԱՆԴՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ»,– գրել է Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ այս մեջբերումները մի շարք հարցեր են առաջացնում։

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Արփինե Հովհաննիսյանը լքում է ՀՀԿ–ն. նա զբաղվելու է հասարակական գործունեությամբ

• Արդյոք Նիկոլ Փաշինյանի և ողջ Կառավարությա՞ն, թե՞ միայն դրա որոշ անդամների դիրքորոշումն է, որ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներն են, որոնց պատճառով մսխվում է կամ որոնք մսխում են բազմաչարչար պետական գանձարանը։

• Ի՞նչ հավելյալ արդյունք են ստեղծել, օրինակ` այն 88 պատգամավորները, որոնք այնտեղ են հայտնվել այս քաղաքացիների շնորհիվ նաև։

• Արդյոք Հայոց պետականության ծաղկման, տնտեսական հեղափոխության և տնտեսական թռիչքաձև աճի ճանապարհին կանգնած միակ կամ հիմնական խոչընդոտը այս 10 հազար քաղաքացինե՞րն են։

• Արդյոք Կառավարությունը, որի ներկայիս անդամները նախկինում սիրում էին պնդել, որ Հայաստանում ընտրությունները կեղծված են, որովհետև երկրում մարդ չկա, ընդունու՞մ են, որ Հայաստանում կա երեք միլիոն մարդ։ Թե նրանք պնդում են, որ հետհեղափոխական հրաշալի 10 ամիսները անտեսանելիորեն Հայաստան են բերել հարյուր հազարավոր մարդկանց։

• Ո՞ր պահից Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին դարձավ հավելյալ արդյունք չստեղծող, ո՞րտեղ է այն նուրբ սահմանը, որով տարանջատվում է հավելյալ արդյունք չստեղծողը հպարտ քաղաքացուց։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинскую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանը ներկայացրեց իշխանության բացթողումները

• Արդյոք փոխվարչապետը և ֆինանսների նախարարը պատրաստվում են ներողություն խնդրել իրենց այս ձևակերպման համար, թե՞ Նիկոլ Փաշինյանը դա կանի իր և մյուսների փոխարեն։

• Եվ ամենակարևորը` նշանակում է արդյոք, որ «գործող իրավական կարգավորումներով» չկաշկանդվելու հրահանգ-կոչը դառնում է համատարած, թե՞ շարունակենք բավարարվել միայն ՀՔԾ-ի պետի կողմից մարտի մեկի և այլ գործերի առնչությամբ իրավունքի հետ աղերս չունեցող ձևակերպումներով, ԱԱԾ-ի կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելու դրսևորումներով, Դավիթ Սանասարյանի իրականացրած հուժկու ու սուպեր իրավական վերահսկողությամբ:

Ըստ Հովհաննիսյանի` իրականում, հստակ է մի բան։ «Այս ամիսները վկայությունն են, որ Հայոց պետականության համար վտանգավոր են միայն ՀՀ Կառավարությունում և Ազգային ժողովում ծվարած մի շարք նորանշանակ պաշտոնյաներ, որոնց պատճառով շատ ենք տուժՎելու (էդպես էլ չիմացանք, նորանշանակները ինչու՞ են շատ սիրում աղավաղել հայերենը),– գրել է նա ու ավելացրել,– հետաքրքիր է՝ ինչպիսին է լինելու Վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը այս փաստաթղթին, թեև ես գիտեմ, թե ինչպիսն է եղել նրա պաշտոնական արձագանքը»։

Արփինե Հովհաննիսյանն իր գրառումն ավարտել է երեք հետգրությամբ։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աշոտյանը վատ լուր է հայտնել Փաշինյանին և խորհուրդ տվել հանգիստ նստել տեղները

«Հ.Գ. Որ քաղաքացու օր էիք ուզում հռչակել, դրա մեջ այս 10000 քաղաքացիները մտնում են, թե՞ ոչ: Հ.Գ. Հաշվել ե՞ք, թե որքան մարդ է կանգնած այս մարդկանց հետևում, թե՞ նրանք էլ են հավելյալ արդյունք չստեղծող: Հ.Գ. Գիտեմ, որ ձեզ քվե են տվել, որ օպտիմալացնենք (դա ձեր ֆանտաստիկ ինտերպրետացիան է), իսկ կասեք՝ արդյո՞ք քվե տվել են իրենց այսպես վիրավորելու ու ծաղրելու համար»,– եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 11-ին հայտարարել էր ՀՀԿ–ն լքելու մասին` նշելով, որ զբաղվելու է հասարակական գործունեությամբ։

Լրահոս
0