08:32 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Զարդեր

Հայաստան ներմուծվող թանկարժեք իրերը կթանկանան

CC0 / Pxhere
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
108 0 0

Ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան եկող ոսկին ու ադամանդն այս ու առաջիկա տարիներին կթանկանան։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. 2019թ-ի հունվարից սկսած` երրորդ երկրից Հայաստան ներմուծվող ոսկյա ու ադամանդյա իրերի մաքսատուրքերը շարունակաբար կաճեն մինչև 2022թ-ը։ Այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այս տարվա հունվարի 1-ից ադամանդյա և ոսկյա իրերը Հայաստան ներկրելու դեպքում կիրառվելու է երեքտոկոսանոց մաքսատուրք: 2020 թվականին մաքսատուրքը դառնալու է 6 տոկոս, 2021-ին՝ ոսկու համար՝ 10, ադամանդի համար՝ 9 տոկոս, իսկ 2022 թվականին՝ 15 տոկոս»,- ասաց նախարարը։

Ըստ Խաչատրյանի` այս արտոնյալ ժամանակահատվածից այսօր էլ օգտվում են ոչ այնքան հայաստանցի արտադրողները, որքան Հայաստան ապրանք ներմուծող ու ԵԱՏՄ արտահանողները։

«Անմշակ ադամանդը գալիս է Հայաստան, այստեղ վերամշակողների հետ համագործակցությամբ վերամշակվում է և արդեն հայկականի անվան տակ, առանց մաքսատուրքի արտահանվում ԵԱՏՄ որևէ այլ երկիր»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ մաքսատուրքերի բարձրացման դեպքում այս մեխանիզմն այլևս չի գործելու։

Փոխարենն ավելի շահեկան դիրքում են հայտնվելու տեղական արտադրողները։ Այս հիմնավորմամբ է, որ կառավարությունը համապատասխան փոփոխություններն է առաջարկում մաքսային օրենսդրության մեջ։ Օրենքի նախագիծը նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակն ու արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները: Հարցի հիմնական զեկուցողն է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ըստ թեմայի

ԵԱՏՄ ղեկավարները 18 փաստաթուղթ են ստորագրել
ԵԱՏՄ–ում ավիացիոն պատահարների քննության մարմին կստեղծվի
Նոր հեռանկարներ կոնյակի համար և Իրանի հետ․ ԵԱՏՄ նախագահությունն անցել է Հայաստանին
Փաշինյանն ասել է, թե ինչի է ձգտում Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում
ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոպարկերը պայմանավորվել են համագործակցել
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ