08:30 21 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.91
  • GBP642.42
  • EUR551.46
  • RUB7.55
Ֆելիքս Ցոլակյան

ԱԻՆ–ի ղեկավարը պնդում է, որ աշխատակիցների աշխատավճարները բարձրացվեն

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Քաղաքացիները պետք է գիտակցեն փրկարարների առաքելության կարևորությունն ու չխոչընդոտեն նրանց աշխատանքը, երբ նրանք փորձում են կյանքեր փրկել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախադրության աշխատակիցները շատ ցածր աշխատավարձ են ստանում, ու այդ հարցը պետք է քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Շարքային աշխատակիցները շատ փոքր աշխատավարձ են ստանում։ Մենք երբեմն պարգևավճարներ ենք դուրս գրում, բայց դա բավարար չէ։ Մարդիկ իրենց կյանքը վտանգի են ենթարկում, ու աշխատավարձը պետք է դրան համաչափ լինի», – ասաց նախարարը` ընդգծելով, որ գերատեսչության աշխատակիցները սոցիալական ոչ մի երաշխիք չունեն։

Նրա կարծիքով` փրկարարի մասնագիտությունն, ընդհանուր առմամբ, ըստ արժանվույն չի գնահատվում, ինչի մասին վկայում է նաև այն փաստը, որ այն ամենամեծ վարկանիշ ունեցողներ մասնագիտությունների շարքում չէ։

Ավելին, քաղաքացիներն այդքան էլ ըմբռնումով չեն մոտենում փրկարարների աշխատանքին ու հաճախ հաշվի չեն առնում նրանց խորհրդներն ու խնդրանքները, երբեմն խոչընդոտում են փրկարարների գործողությունները։ Այդ համատեքստում նա կարծում է, որ ԱԻՆ աշխատակիցներ ընդունելուց պետք է առաջնահերթություն տրվի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին;

Ցոլակյանը հայտնել է, որ արդեն հոգացել է դրա մասին ու 19 մագիստրոսներից չորսն աշխատանքի են ընդունվելու ԱԻՆ, իսկ մնացածն արդեն ընդունվել են։

Ըստ թեմայի

Ռումբի մասին ահազանգ. ԱԻՆ-ը մեկնել է «դեպքի» վայր
Հայը փրկել է հրդեհվող տան մեջ փակված երեխաներին. Ռուսաստանի ԱԻՆ–ը կպարգևատրի հերոսին
Ո՞ր ճանապարհներն են փակ կամ դժվարանցանելի, ներկայացնում է ԱԻՆ–ը
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ