01:40 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Ճանապարհներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (386)
32 0 0

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի- Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի, ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ և Գորիս-Սիսիան ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

թեմա:
Եղանակը Հայաստանում (386)
թեգերը:
եղանակ, Լարս, Հայաստան

Գլխավոր թեմաներ