00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունները ձգձգում են, ներկրողները` բողոքում. նոր սկանդալ աջ ղեկով մեքենաների շուրջ

© Photo : Sargis SargsyanИмпортеры праворульных машин перекрыли кольцевую Ноемберяна и ждут встречи с Пашиняном
Импортеры праворульных машин перекрыли кольцевую Ноемберяна и ждут встречи с Пашиняном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներմուծելու խնդրի լուծումը կրկին ձգձգվում է։ Գործարարները փորձում են իշխանություններից պարզել, թե ինչ է տեղի ունենում, և ինչու է խորհրդարանը դանդաղեցնում օրինագծի քննարկումը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները երեքշաբթի բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են պատասխանել այն հարցին, թե երբ իշխանությունները կկատարեն իրենց խոստումը և թույլ կտան երկիր ներկրել գնված ավտոմեքենաները։ Այդ մասին «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակից Զորիկ Իգիթյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Հայաստանի կառավարությունը փետրվարի 21–ի նիստում քննարկել է աջ ղեկով ավտոմեքենաները ներկրելու մասին հարցը։ Այդ ժամանակ կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջնական որոշում է ընդունել. մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը`ապրիլի 1-ի փոխարեն։ Որպեսզի որոշումն ուժի մեջ մտնի, պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը։ Ենթադրվում էր, որ պատգամավորները կքննարկեն այդ նախագիծը մարտի 5–ի նիստում։ Սակայն հարցը նույնիսկ չի ներառվել նիստի օրակարգում։

Импортеры праворульных машин перекрыли кольцевую Ноемберяна и ждут встречи с Пашиняном - Sputnik Արմենիա
Աջ ղեկով մեքենա ներկրողներն ապշել են ՀՀ իշխանության որոշումից

Երեքշաբթի «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արման Բաբաջանյանը փորձել է թեման բարձրացնել այդ նիստում։ Սակայն խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը նշել է, որ ԱԺ–ն պետք է հետևի օրենքով սահմանված կանոնակարգին։ Նրա խոսքով` օրինագիծը շրջանառության մեջ է և անհրաժեշտ ընթացակարգերն անցնելուց հետո կքննվի նիստում։

Դա բարկացրել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Իգիթյանը նշեց, որ խոստացել են հարցը քննարկել մարտի 5–ին, բայց չեն արել։

«Մենք ուզում ենք հասկանալ`ինչ–որ փոփոխություններ են տեղի ունեցել, թե դա կառավարության վրիպումն է», – ասաց «Աջ ղեկի» ներկայացուցիչը։

Արդյունքում, ներկրողները բողոքի ակցիա են արել` պահանջելով կառավարությանը պարզաբանել իրավիճակը։ Նրանք արդեն հանդիպել են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ։ Նա խոստացել է երկու ժամվա ընթացքում պատասխանել հարցին, թե նախագիծն այս շաբաթ կներառվի արդյո՞ք խորհրդարանի նիստի օրակարգում։

«Հակառակ դեպքում քննարկումը կտեղափոխվի մարտի վերջ։ Իսկ մեզ համար ամեն օրը հաշված է։ Հայ-վրացական սահմանի տարանցիկ գոտում արդեն տեղ չկա մեքենաների համար, որոնք դեռ գալիս են Փոթիից», – ասաց Իգիթյանը։

Հիշեցնենք` 2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։ 2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ էր մտել աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։ Իսկ իրավիճակից ելք գտնելու հարցում հուսալքված ներկրողները, բառացիորեն շուրջ 800 ավտոմեքենա էին թողել հայ–վրացական սահմանին` արգելափակելով անցակետի աշխատանքը։

Մշակված փոխզիջման հիման վրա` աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թ.–ի դեկտեմբերի 30–ը, կարելի է Հայաստան բերել մինչև 2019 թ.–ի մայիսի 1–ը` առանց ղեկը փոխելու։

Լրահոս
0