23:34 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Տիգրան սարգսյանն ընդունել է չինական ընկերության ներկայացուցիչներին

Հայաստանի նախկին վարչապետը չինական ընկերության խորհրդական է դարձել. «Ժամանակ»

© Photo : Vahram Baghadasaryan / press office of the Government of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Թերթի տեղեկություններով՝ Բագրատյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցում չինական ընկերությանը և այդ հանդիպմանը մասնակցել է որպես այդ ընկերության ներկայացուցիչ:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Տիգրան Ավինյանը հանդիպել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի ներկայացուցիչների հետ ու քննարկել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցում այդ ընկերության ներգրավվածության հարցը: Հրապարակված լուսանկարներում երեւում է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Մեր տեղեկություններով՝ Բագրատյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցում չինական ընկերությանը և այդ հանդիպմանը մասնակցել է որպես այդ ընկերության ներկայացուցիչ»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ընդունել է չինական«ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ:

«Սին Մենը ներկայացրել է ճանապարհաշինության և ենթակառուցվածքներինախագծման ոլորտում հոլդինգի գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրության ոլորտները Հայաստանում:

Քննարկել ենք Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր: Նշել եմ, որ Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը մնում է  Հայաստանիկառավարության առաջնահերթությունների թվում»,–գրել է Ավինյանը:

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները վերոնշյալ հարցի շուրջ և ուսումնասիրել  համագործակցությանհնարավորությունները:

Ըստ թեմայի

Ո՞վ է հարստացել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ժամանակ
Ոչ թե մեկ միլիարդ, այլ երեք, բայց «Հյուսիս – Հարավ» նախագիծը կիրագործվի
«Հյուսիս–հարավի» որակը ցածր է, գինը շարունակում է աճել. նախարարը պարզաբանեց խնդիրը
թեգերը:
Աշխարհ, Հայաստան, Հրանտ Բագրատյան

Գլխավոր թեմաներ