08:33 21 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.91
  • GBP642.42
  • EUR551.46
  • RUB7.55
ԿԲ

Ոչ մի արտառոց բան չկա. ԿԲ–ից մեկնաբանել են արժութային պահուստի նվազումը

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
91 0 0

Բերբերյանը խորհուրդ է տալիս մոնիտորինգ անել ու տեսնել, թե ինչքան էր անցած տարվա վերջ և ինչքան է ավելացել։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Սա բնական երևույթ է, ոչ մի արտառոց բան չկա, նման հաշվարկներով մանիպուլյացիան հասարակությանն ապատեղեկատվություն տալու փորձ է։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը` մեկնաբանելով այսօր «168 ժամ» թերթում տպագրված «Կենտրոնական բանկի պահուստները դատարկվում են. Մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով» վերնագրով հոդվածը։

Նշենք, որ այդ հոդվածում ասվում էր, որ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։ Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։

«Արժութային պահուստի նվազման ցանկացած պարագայում նման շարժերը սեզոնային են ու դա արտահայտվում է և՛ տարվա վերջ, և՛ տարվա սկիզբ։ Եթե մոնիտորինգ անենք ու տեսնեք ինչքան էր անցած տարվա վերջ և ինչքան ավելացավ, պարզ կդառնա»,–ասաց Բերբերյանը։

Նա ընդգծեց, որ տարվա սկզբի համար սա բնական երևույթ է, և ոչ մի արտառոց բան չկա։

 

Ըստ թեմայի

Մոլորակի մարդկանց կեսն ապրում է օրական մոտ 5,5 դոլարով. Համաշխարհային բանկի տվյալները
Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական կտա
Արտահանումը կարագացնի Հայաստանի ՀՆԱ աճը 2018թ–ին. Համաշխարհային բանկի ներկայացուցիչ
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), Հայաստան

Գլխավոր թեմաներ