01:51 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Հարցը չեն լուծել. աջ ղեկով մեքենաների վարորդները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել

© Photo : Sargis Sargsyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Ներկրողները երկրի իշխանություններից պահանջում են շուտափույթ կերպով լուծել աջ ղեկով ավտոմեքենաների հարցը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. «Ղեկը աջ» նախաձեռնության ավելի քան 30 ներկայացուցիչ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպել երկրի ղեկավարության հետ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակից Զորիկ Իգիթյանը։

Սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ ակցիան է, առաջինը տեղի է ունեցել նախօրեին։ Դժգոհություն է առաջացրել է այն, որ կառավարությունը կրկին չի կատարել իր խոստումը` չլուծելով օպերատիվություն պահանջող խնդիրը։

Հայաստանի կառավարությունը փետրվարի 21–ի նիստում քննարկել է աջ ղեկով ավտոմեքենաները ներկրելու մասին հարցը։ Այդ ժամանակ կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջնական որոշում է ընդունել. մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը`ապրիլի 1-ի փոխարեն։

Որպեսզի որոշումն ուժի մեջ մտնի, պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը։ Ենթադրվում էր, որ պատգամավորները կքննարկեն այդ նախագիծը մարտի 5–ի նիստում։ Սակայն հարցը նույնիսկ չի ներառվել նիստի օրակարգում։

Երեքշաբթի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը փորձել է թեման բարձրացնել այդ նիստում։ Սակայն խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը նշել է, որ ԱԺ–ն պետք է հետևի օրենքով սահմանված կանոնակարգին։ Նրա խոսքով` օրինագիծը շրջանառության մեջ է և անհրաժեշտ ընթացակարգերն անցնելուց հետո կքննվի նիստում։

«Մենք առավոտից բողոքի ակցիա ենք իրականացնում Ազգային ժողովի շենքի մոտ։ Արդեն հանդիպել ենք փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ։ Նա մեր հարցի օպերատիվ լուծման կողմնակից է», – ասաց Իգիթյանը։

Իգիթյանի խոսքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանը խոստացել է, որ հարցը կներառվի այսօրվա նիստի օրակարգ։ Սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելք հարցն արտահերթ նիստում քննարկելն է, հակառակ դեպքում քննարկումը կտեղափոխվի մարտի վերջ։ Իսկ նրանց համար ամեն օրը հաշված է։ Հայ-վրացական սահմանի տարանցիկ գոտում արդեն տեղ չկա մեքենաների համար, որոնք դեռ գալիս են Փոթիից։

Ըստ թեմայի

Աջ ղեկով մեքենա ներկրողներն ապշել են ՀՀ իշխանության որոշումից
Աջ ղեկով մեքենաներ ներկրողներն ուզում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Իշխանությունները ձգձգում են, ներկրողները` բողոքում. նոր սկանդալ աջ ղեկով մեքենաների շուրջ
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ