00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պալաչը» պնդում է` Գասպարյանը մաքուր է, իսկ Ծառուկյանը սնանկացրել է նրան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Артура Арутюняна (6 марта 2019). Еревaн
Пресс-конференция Артура Арутюняна (6 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արթուր Հարությունյանի ու Գագիկ Ծառուկյանի հակամարտությունը ծագել էր մի քանի տարի առաջ, երբ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը սկսել էր բարեգործական ուղևորափոխադրումներ իրականացնել և այդպիսով շուկայից դուրս էր մղել Հարությունյանին։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն է սնանկացրել «Քինգ Դելյուքս» ընկերությունը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը («Պալաչը»)։

Հարությունյանի ու Գագիկ Ծառուկյանի հակամարտությունը ծագել էր մի քանի տարի առաջ, երբ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը սկսել էր բարեգործական ուղևորափոխադրումներ իրականացնել և այդպիսով շուկայից դուրս էր մղել Հարությունյանին։

Начальник Полиции Армении Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Հիշեցնենք` «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները 2008-09թթ–ից իրականացրել են կանոնավոր փոխադրումներ՝ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով: 2012-2016 թթ. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նույն երթուղիներով իրականացրել է անվճար ուղևորափոխադրումներ, որոնց հետևանքով, ըստ սեփականատիրոջ, իր «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ–ները կրել են մեծ ֆինանսական կորուստներ: Արթուր Հարությունյանը Ծառուկյանին մեղադրում է իր ձեռնարկատիրական գործունեությունը խոչընդոտելու մեջ` նշելով, որ հակամրցակցային գործունեության հետևանքով 2015թ–ին իր ընկերությունները ճանաչվել են սնանկ և ձեռք են բերվել Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ այսօր նույն երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ:

Ծառուկյանի կողմնակիցները պարտքի տակ չեն մնացել և «Պալաչի» դեմ քարոզչական արշավ են սկսել իրենց ենթակայության տակ գտնվող ԶԼՄ–ների միջոցով։ Նրանք վստահեցրել են, որ Արթուր Հարությունյանը մտածված է գործը սնանկության տարել, որպեսզի խուսափի մատակարարված ավտոբուսների համար չինական կողմին 4 միլիոն դոլար վճարելուց, նաև հայկական բանկերում պարտքերը մարելու պարտավորությունից։ Այդ հայտարարությունն արել է Ծառուկյանի ճամբար անցած Հարությունյանի գործընկեր Արթուր Դալլաքյանը։

«Երբ Դալլաքյանն իմ ընկերության տնօրեն էր, նա քննադատում էր Գագիկ Ծառուկյանին, ասում էր, որ նա մեր ընկերությունը մտածված սնանկացնում է։ Թե ինչու է Դալլաքյանը փոխել իր դիրքորոշումը, դատեք ինքներդ», – ասաց Հարությունյանը։

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Կրակոցներ` Աբովյան քաղաքում

Ինչպես այլ բիզնես–հակամարտությունները Հայաստանում, այդպես էլ այս մեկը նույնպես քաղաքական տարրեր ունի։ «Պալաչի» գործերը հատկապես վատացան, երբ 2012 թվականին նա Աբովյանում աջակցեց Հայաստանի հանրապետական կուսակցությանը, որտեղ տարիներ շարունակ «տեր ու տիրական էր» համարվում Գագիկ Ծառուկյանն իր «Բարգավաճ Հայաստանով»։

Դեռ անցած տարվա դեկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե նա ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Նա հանձնարարել էր ենթականերին չխոչընդոտել Հարությունյանի գործարարական գործունեությունը, այդ թվում` ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու դեպքում։

Ըստ գործի նյութերի` ոստիկաններին հանձնարարվել է «խոչընդոտներ ստեղծել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական ավտոբուսների աշխատանքի համար»։

Տնտեսվարող սուբյեկտների շուկա մտնելը խոչընդոտելու կամ շուկայից դուրս մղելու փաստով քրեական գործ է հարուցվել։

Հարությունյանը հիմա պաշտպանում է Գասպարյանին` նշելով, որ նա չի միջամտել երկու տնտեսվարողների վիճաբանությանը։ Իսկ հարցաքննության ընթացքում հնչեցրած իր հայտարարությունները քննիչները սխալ են ընկալել, ու դրանք գնահատվել են Գասպարյանի դեմ որպես ցուցմունքներ։

Ընկերության նախկին սեփականատերը վերջերս է վերադարձել Բելգիայից։ Ասում է, որ Հայաստանում հիմա ոչ մի բիզնես չունի, բայց չի բացառում, որ կարող է կրկին որևէ գործ սկսել այստեղ։ Ծառուկյանի հետ վիճաբանության լուծումը «Պալաչը» թողնում է իրավապահ մարմիններին, որոնք հիմա քննում են գործը։

Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում  հայտարարեց, որ Հարությունյանի հայտարարությունները բացարձակ անհիմն են։

«Նախ` Արթուր Հարությունյանի ու Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները բացարձակ անհիմն են, և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար երթուղիները որևէ առնչություն չունեն «Քինդ Դելյուքս» ընկերության և ընդհանրապես Արթուր Հարությունյանի սնանկացման հետ։ Ավելին, նրա բազմաթիվ գործընկերները, այդ թվում նաև նրա ընկերության  նախկին տնօրենը իրենց հրապարակային հարցազրույցներում մշտապես ասել են` Արթուր Հարությունյանն իր ընկերությունները տարել է կանխամտածված սնանկության, որպեսզի Չինաստանից ձեռք բերված 4 միլիոն դոլարի ավտոբուսների գումարը պարզապես չվճարի։ Այսինքն` այստեղ բացարձակ հիմնազուրկ մեղադրանքներ են Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Բոլոր ապացույցները կան, որ բարեգործական երթուղիները գործել են 20 տարի, այժմ էլ գործում են արդեն վճարովի հիմունքներով, ուղևորափոխադրումներ են իրականացնում»,– ասաց նա։

Լրահոս
0