01:58 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Համաշխարհային բանկ

ՀԲ–ն Հայաստանի հետ համագործակցության ռազմավարական փաստաթուղթ է պատրաստում

© AFP 2018 / KAREN BLEIER
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7730

ՀՀ նախագահի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Տնտեսական աճը, կայուն և արագ զարգացումը երկրում աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են։  ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այս մասին ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ հանդիպման ժամանակ:

«Համաշխարհային բանկի հետ իրականացվող համատեղ ծրագրերը պետք է միտված լինեն առկա խնդիրների լուծմանը այդ գործիքների միջոցով»,– ասել է նա:

Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների` ՀԲ-ի հետ աշխատանքը շատ կարևոր է մեր երկրի համար:

Սիլվի Բոսութղոն նշել է, որ պատրաստվում է Հայաստանի հետ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Այն խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում և բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում:

Երկրի ապագայի համար կարևորելով բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ համատեքստում իր ջանքերն ուղղված են բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների խրախուսմանը և այստեղ կա արդյունավետ գործակցության մեծ ներուժ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի:

Ըստ թեմայի

«Երբ մենք թատրոն ունեինք, դուք...»–ն այսօր չի աշխատում. Արմեն Սարգսյան
Նախագահ լինելն աշխատանք է և միաժամանակ նաև առաքելություն. Արմեն Սարգսյանի հարցազրույցը
Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ փոխնախագահների հետ
Արմեն Սարգսյանն անձամբ այցելել և պարգևատրել է ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանին. տեսանյութ
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ