23:45 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.74
  • GBP593.49
  • EUR535.47
  • RUB7.60
Ատոմ Ջանջուղազյան

10 հազար մարդու չեն կրճատի՞. Ջանջուղազյանը խոսեց աղմկահարույց օպտիմալացման մասին

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14510

Թե որքան մարդ կկրճատվի, պարզ կդառնա գործընթացի ընթացքում։ Ֆինանսների նախարարը կրճատվող պետական աշխատողների հստակ թիվ չի հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Կառավարության խնդիրը պետական համակարգի կրճատումը չէ, այլ արդյունավետության բարձրացումը։ Այսօր ԱԺ–ում, անդրադառնալով պետական համակարգի օպտիմալացման հարցին, լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Նպատակը ծախսված միջոցների դիմաց առավելագույն արդյունք ստանալն է»,– ասաց նախարարը` չբացառելով, որ այս գործընթացը կարող է ունենալ ածանցյալ հետևանքներ։

Անդրադառնալով մամուլում հրապարակված իր և փոխվարչապետի` վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությանը, Ջանջուղազյանն ասաց, որ դրանում ներկայացված է մոտեցումը, թե ինչպես է կառավարությունը տեսնում առաջարկվող փոփոխությունները։

«Իսկ թե քանի աշխատատեղի հետ կապված որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կառաջանա, ցույց կտա կոնկրետ աշխատանքը։ Սա ոչ թե մեխանիկական մոտեցում է` մենք բերեցինք ու ասացինք` այ այսքան աշխատատեղ պետք է այլևս կառավարման համակարգում չլինի, և խնդիրը լուծվեց։ Բացարձակապես` ոչ։ Այդ փաստաթուղթը, որը մասամբ է հրապարակվել, ավելի շուտ աշխատանքի ագրեգացված արդյունք է»,– ասաց նախարարը։

Իսկ թե օպտիմալացման արդյունքում որքան գումար կտնտեսվի ու ինչ ուղղությամբ կօգտագործվեն ավելացած միջոցները, Ջանջուղազյանը չհստակեցրեց, բայց հիշեցրեց, որ օրենքով նախատեսված է բյուջեի տնտեսված միջոցներն ուղղել պարգևատրումներին։ Այդուհանդերձ, նախարարը նաև շեշտեց, որ պարգևատրմանն ուղղված գումարը չի կարող գերազանցել աշխատավարձի ֆոնդը։

«Երբ որ հատ–հատ այդ աշխատատեղերից յուրաքանչյուրի համար որոշումները կկայացվեն, պարզ կդառնա դրա հետևանքը` որպես ծախսի տնտեսում, ինչ չափով կլինի»,– ասաց նախարարը։

Հիշեցնենք` նախկին ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանն օրերս հրապարակել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որտեղ ներկայացվում էր պետական ծառայողների օպտիմալացման ընթացիկ վիճակն ու կրճատվողների հնարավոր թիվը։

Ջանջուղազյանը երեկ արդեն խոսել էր այս թեմայով և նշել, որ հրապարակված փաստաթղի նպատակը ամենևին կրճատումների վրա կենտրոնացումը չէ։

Ըստ թեմայի

Գազավորված ըմպելիքները կթանկանան, Հայաստանում տեղ կբացվի թուրքական արտադրանքի համար
Կադաստրում սուրճ վաճառելը կարգելվի. պետը կրճատումներ ու ծառայողական քննություն է խոստացել
Ինչպե՞ս կարող է 10 հազար հոգու կրճատումը Հայաստանի շահերից բխել. Զոհրաբյան
Մարգարյան․ «Խիստ վիճահարույց փաստաթուղթ է․ չի կարելի վերցնել, աչքաչափով կրճատումներ անել»

Գլխավոր թեմաներ