07:48 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Սիրիահայեր

ՀՀ կառավարությունը 13 մլն դրամ փոխհատուցում տվեց սիրիահայերի անձնագրերի համար

© Sputnik / Laura Sarkisyan, Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
137 0 0

ՀՀ կառավարությունը շարունակում է աջակցել Սիրիայում բնակվող հայրենակիցներին, որոնց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն ավելի քան 13 մլն դրամ կփոխանցի ԱԳՆ–ին` որպես սիրիացիներին տրամադրված անձնագրերի դիմաց չգանձված պետական տուրքի փոխհատուցում: Այս մասին է վկայում ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշումը։

2018թ. 4-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության միջոցով ՀՀ քաղաքացիություն են ստացել 228 սիրիահայեր: 53 սիրիահայեր ՀՀ անձնագրեր են ստացել Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով, 175-ը` Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության:

«Կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը»,- ասված է որոշման մեջ:

Սիրիահայ համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թթ.` Հայոց Ցեղասպանությանը հաջորդած զանգվածային բռնագաղթի հետևանքով։ 1918 թ. սիրիահայության թիվը եղել է շուրջ 142 հազար, որից 60 հազարը բնակվել է Հալեպում։ Հետագայում հայերն աստիճանաբար արտագաղթել են Լիբանան, Եվրոպական երկրներ, Կանադա, ԱՄՆ և Հայաստան (1946-1948 թթ., 1964-1966 թթ): Սիրիայի պատերազմի հետևանքով հայ համայնքի թիվը սկսեց կտրուկ նվազել, և նրանք աշխարհով մեկ ցրվեցին։ Հայաստանը հյուրընկալեց մոտ 22 հազար սիրիահայի։

Ըստ թեմայի

Մոռանալ պատերազմը, կամ արաբերենի դասեր հայրենիք եկած սիրիահայերի համար
Պայքար արևի տակ ապրելու համար. ինչի մասին են լռում սիրիահայերը Երևանում. տեսանյութ
Քամու ուժից լիցքավորվիչ ստեղծած սիրիահայը հայտնվել է կանադական ոգեշնչման ցուցակում
Ինչի՞ մասին է ահազանգում սիրիահայի ֆալաֆելը. Փաշինյանի կատակն ու խոստումը գործարարներին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ