12:46 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Արթուր Դավթյան

Արթուր Դավթյանը մանրամասներ հայտնեց «Աշտարակ կաթ» ընկերության նկատմամբ հարուցված քրգործից

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
144 0 0

ՀՀ կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վարչապետի հարցադրմամբ որոշ մանրամասներ ներկայացրեց «Աշտարակ կաթ» ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքից:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Նախաքննական մարմինը շարունակում է ստուգել «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործով առաջացած կասկածները: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց դատախազ Արթուր Դավթյանը` վարչապետի հարցադրմամբ որոշ մանրամասներ ներկայացնելով «Աշտարակ կաթ» ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքից:

Դավթյանը շեշտեց, որ այդ գործով ստուգվում է ընկերության սնանկության փաստը, քանի որ շուրջ 200 քաղաքացիներ դժգոհություն էին ներկայացրել` պնդելով, որ վճարել են ընկերությանը, բայց ընկերությունն իրենցից գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել:

«Ծավալուն ստուգումներ են նշանակված, 200 տնտեսվարող սուբյեկտների կրիչներ են առգրավված: Բայց արդեն իսկ առկա փաստերը հիմնավորում են կատարված մուտքերը»,- կառավարության նիստում ասաց Արթուր Դավթյանը:

«Այսինքն քաղաքացիներն ընկերության առաքիչներին վճարել են, բայց այդ վճարումները փաստաթղթերով չեն արձանագրվել: Եվ երբ ընկերությունը սնանկացել է, այս քաղաքացիների նկատմամբ առաջացել է պահանջ, թե դուք այսքան պարտք ունեք ընկերությանը»,- նշեց ՀՀ վարչապետը` հավելելով, որ սա ևս հետևանք է գործարքը չփաստաթղթավորելու և ՀԴՄ կտրոն չպահանջելու սովորույթի:

«Այդ մարդիկ պնդում էին, որ վճարել են, բայց դրա ապացույցը չկար: Հիմա նախաքննության ընթացքում սկսում է հիմնավորվել այս մարդկանց վճարման փաստը»,- նշեց վարչապետը:

Հիշեցնենք` օրերս «Աշտարակ կաթ» ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը հայտարարել էր, որ գործարանն իր ձեռքից խլել են և մանրամասներ էր ներկայացրել՝ խոստանալով դիմել իրավապահներին՝ «արդարությունը վերականգնելու ակնկալիքով»:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ