23:47 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.74
  • GBP593.49
  • EUR535.47
  • RUB7.60
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանը` Շիրակում

Ճապոնացիները Գյումրիում սակուրա կտնկեն. դեսպանատունը ծրագրեր է իրականացնում Շիրակում

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61520

Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան խոստացավ, որ այսուհետ ավելի շատ զբոսաշրջիկներ Ճապոնիայից կգան Հայաստան և կայցելեն Գյումրի։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան այսօր ողջ օրն անցկացրեց Շիրակում։ Նա նախ ներկա գտնվեց Ֆոտովոլտային կայանի բացմանը, հանդիպում ունեցավ Գյումրու քաղաքապետի, հուշագրեր ստորագրեց ընկերությունների հետ, այնուհետև ներկա գտնվեց ճապոնական ֆիլմերի փառատոնին:

«Գյումրին մեզ համար կարևոր քաղաք է: Մինչ այս տարբեր համագործակցություններ ենք փորձել անել, բայց առաջին անգամ է, որ միաժամանակ 3 պայմանագիր ենք ստորագրում»,-նշեց դեսպանը։

Чрезвычайный и полномочный посол Японии в Армении Джун Ямада посетил Гюмри с рабощим визитом (7 марта 2019). Ширак
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանը` Շիրակում

Ստորագրված հուշագրերով Ճապոնիայի դեսպանատունն աջակցություն է տրամադրում «Հայկական Կարիտաս»  բարեսիրական, «Ապագան մերն է» հասարակական կազմակերպություններին և ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ կրթական կենտրոնին: Տվյալ կազմակերպությունները հիմնականում սոցիալ-կրթական ծրագրեր  են իրականացնում, իսկ ճապոնական աջակցությունն ուղղված է տարբեր կառույցների պայմանների բարելավմանը:

Чрезвычайный и полномочный посол Японии в Армении Джун Ямада посетил Гюмри с рабощим визитом (7 марта 2019). Ширак
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանը` Շիրակում

Ջուն Յամադան նաև առաջարկեց Գյումրիում ստեղծել սակուրաների պուրակ: «Կարծում եմ` կլիման տարբեր է, բայց կարող ենք ընտրել ճիշտ սորտի ծառեր: Ինչպես ծիրանը Հայաստանի,  սակուրան էլ Ճապոնիայի խորհրդանիշն է: Եթե տեղ տրամադրեք, Գյումրիում էլ սակուրա կտնկենք»,-նշեց դեսպանը` փաստելով, որ Հայաստանն ու հատկապես Գյումրին ճապոնացի զբոսաշրջիկներին գրավելու բոլոր նախադրյալներ ունեն: «Կանեմ այնպես, որ ավելի շատ զբոսաշրջիկ գա  Գյումրի»,-վստահեցրեց դեսպանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց՝ դեմ չէ, եթե ճապոնական բալենիները Հայաստանի հյուսիսի ցրտին դիմանան։ Քաղաքապետն էլ առաջարկեց ոչ միայն սակուրայի այգի, այլ քույր  քաղաք  ունենալ Ճապոնիայի հետ: «Սինդայը նույն բախտի ու ճակատագրի քաղաք  է: Մենք Սինդայի քաղաքապետին արդեն նամակ ենք ուղարկել ու սպասում ենք պատասխանին: Կուզենք, որ Գյումրին ու Սինդայը  քույր քաղաքներ դառնան ու համագործակցենք»:

Գյումրու քաղաքապետն ու Ճապոնիայի դեսպանը վստահեցրին, որ համագործակցությունը շարունակական կլինի,  իսկ  ճապոնական դեսպանատան աջակցությունը ստացող կազմակերպությունները շնորհակալություն հայտնեցին ֆինանսական աջակցության համար, որը կուղղվի տարեցների, մատաղ սերնդի, երիտասարդների  և  սոցիալապես անապահով ընտանիքների պայմանների բարելավմանը:

Ըստ թեմայի

Ձիթողցյանի հյուրասիրությունից մինչև քյալլայի համտեսում. Գյումրին զարմացրեց փոխվարչապետին
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկա և նախկին տնօրենների կռիվը թեժանում է
Գյումրին ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների մայիսյան նախընտրելի ուղղությունների ցանկում
թեգերը:
Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ