00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաջիկ բամբակագործներն աշխատավարձ են պահանջում հայ գործարարից, նա հերքում է մեղադրանքները

© Sputnik / Aram NersesyanХлопковое поле в Армении
Хлопковое поле в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի մարզի բամբակի մշակման ու վերամշակման ձեռնարկությունում աշխատող Տաջիկստանի քաղաքացիները դժգոհություն են հայտնում իրենց հասանելիք գումարը չվճարելու առիթով։ Մինչդեռ ընկերությունը հերքում է իր հասցեին հնչեցրած մեղադրանքները։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Այսօր Տաջիկստանի հինգ քաղաքացի եկել էին Երևանի Հանրապետության հրապարակ և բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պնդում էին, որ Գագիկ Խաչիկյանի բամբակագործական ձեռնարկությունը նրանց մոտ 15 հազար դոլար է պարտք։

Աշխատակիցներից մեկը` տաջիկ բամբակագործ Աբդուլո Խայրուլոն ասել է, որ իրենց ընկերներից յոթը, գումարն այդպես էլ չստանալով, տուն են վերադարձել, իսկ իրենք, Հայաստանում առանց փող են մնացել ու չեն կարողանում հայրենիք վերադառնալ։

Տաջիկ ցուցարարները պաստառներ են բերել, որոնցով պահանջում էին վճարվել իրենց աշխատած գումարները։

«Մենք մայիսից աշխատում էինք, բամբակ էինք աճեցնում։ Մինչև աշուն աշխատել ենք, ու մեզ գումարը չեն վճարել», – ասում է Խայրուլոն։

Սակայն մյուս տաջիկը հավելեց, որ իրենց միայն երեք ամսվա համար են վճարել, ու հիմա մարդիկ սպասում են մնացած աշխատավարձին, որ հայրենիք վերադառնան։

Хлопковое поле в Армении - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս բամբակի սերմը հասավ Հայաստան, ու ինչո՞ւ էր նախորդ կառավարությունը որոշել այրել այն

Գագիկ Խաչիկյանի ներկայացուցիչը, որը ներկայացավ որպես Լուսինե, Sputnik Արմենիային հայտնեց, որ նա շատ վրդովված է աշխատակիցների պահանջներից։ Նրա խոսքով` տաջիկներին աշխատանքի են վերցրել, որովհետև բամբակի ոլորտում նման մասնագետներ Հայաստանում չկան, ու գործատուն շրջապատել են նրանց հոգատարությամբ։  

Լուսինեն նշեց, որ տաջիկ աշխատակիցներն ունեցել են և՛ ապրելու տեղ, և՛սնունդ, գործատուն վճարել է նրանց կոմունալ ծախսերն ու առողջապահական ապահովագրությունը (արտերկրի քաղաքացիների համար նախատեսված սակագներով)։

«Նրանք օգտվում էին իմ անունով գրանցված մեքենայից, կարող եմ նույնիսկ ցույց տալ ակտերը, որոնք կազմվել են նրանց խախտումների հետևանքով։ Մենք տուգանքներն էլ էինք վճարում, մտածում էինք` ոչինչ, մեր հյուրերն են։ Մենք նույնիսկ ամռանը նրանց համար Հայաստանում էքսկուրսիաներ ենք կազմակերպել», – ասաց Լուսինեն։

Ինչ վերաբերում է վաստակած գումարին` ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ գնացած տաջիկները ստացել են իրենց հասանելիք ամբողջ գումարը, ու տաջիկ աշխատակիցների ստորագրած համապատասխան հաշվապահական փաստաթղթերը հաստատում են դա։

«Ամեն ամիս այդ Խայրուլոն անվանական ցուցակ էր բերում, թե ում ինչքան գումար պետք է տանք։ Ես անձամբ բանկ էի գնում ու փոխանցում գումարը, ուշադրություն չդարձնելով` արդյո՞ք պայմանագրով նախատեսված բոլոր կետերն իրականացվել են, արդյոք պայմանագրով նախատեսված բոլոր աշխատանքները արվել ու հանձնվել են», – ասաց նա։

Хлопчатник - Sputnik Արմենիա
Հարյուրավոր աշխատատեղեր. Հայաստանում 50 տարվա մեջ առաջին անգամ սպասում են բամբակի բերքին

Բայց Լուսինեն նաև խոստովանեց, որ ընկերությունը մի քիչ պարտք է մնացել մնացած աշխատակիցներին, սակայն այդ պարտքը շատ ավելի քիչ է, քան հիշատակված 15 հազար դոլարը։ Կինն ասում է` բանն այն է, որ փաստացի այդ մարդիկ դեկտեմբերից գրեթե չեն աշխատում, բերքը հավաքած չէ, ու մենք պետք է որևէ կերպ ընդհանուր հայտարարի գանք։

Լուսինեն վրդովված էր, որովհետև վստահեցնում էր, որ տաջիկներն ապրել են լավ պայմաններում, ու կատարվել է իրենց ամեն քմահաճույքը։

Ստացվում է` մի կողմը վստահեցնում է, որ իրեն չեն վճարել հասանելիք գումարը,  մյուսը` մեղադրում է նրանց երախտամոռության մեջ։ Իհարկե, պետք լուծել այդ խնդիրը, հուսանք` ամեն ինչ կկարգավորվի ու կողմերը գոհ կմնան։ Թեև, եթե գործատուն ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, նա կարող է ու պետք է իրենը պնդի։

Գագիկ Խաչիկյանը կյանքի 20 տարին` 1995-2015 թվականներն անցկացրել է Ուզբեկստանի ու Տաջիկստանի բամբակի դաշտերում, նախ` որպես աշխատող, ապա` սեփականատեր։ 2008թ.-ից Տաջիկստանում իր դաշտերում աճեցված բամբակը ներկրել է Հայաստան ու հայրենիքում կազմակերպել դրա վերամշակումը։ Իսկ 2015թ-ին որոշել է իր բիզնեսն ամբողջությամբ տեղափոխել Հայաստան։ Հրավիրել է մասնագետների, որոնք հայկական հողն ուսումնասիրելուց հետո եզրակացրել են, որ այն շատ հարմար է բամբակագործության համար։ Առաջին ցանքի համար ընտրվել են Արմավիրի մարզի` Թուրքիային սահմանակից, Արաքսի հովտի անմշակ հողերը։

Լրահոս
0