23:36 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
102-րդ ռազմակայան

Արտակարգ դեպք Գյումրիում. ռուս զինծառայողին հարվածել են պտուտակահանով

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
44323

Դեպքը տեղի է ունեցել Գյումրու սրճարաններից մեկում։ Տեսախցիկների ձայնագրությունն անհետացել է։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Գյումրու ռուսական ռազմակայանի զինծառայողին հարվածել են պտուտակահանով։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին, ժամը 01:30–ի սահմանում Գյումրու սրճարաններից մեկում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ռուս զինծառայողները խմբով նստած են եղել սրճարանում։ Հարևանությամբ նստած երիտասարդները, շամպայն բացելիս, ջրել են ռուս զինվորականներից մեկին (նրանց թվում հիմնականում Հյուսիսային Կովկասից են եղել), նրանց նկատողություն են արել։

Սրան ի պատասխան երիտասարդները երկրորդ շիշն են պատվիրել, որն այնպես են բացել, որ կրկին ջրեն զինծառայողներին։

Վիճաբանություն է սկսվել։ Ինչ–որ պահի պտուտակահանով հարվածել են զինվորականներից մեկին` Ռաջան Կաժիմիրովին։ Դրանից հետո վիճաբանության մասնակիցները ցրվել են։ Զինվորականին տեղափոխել են Գյումրու բուժկենտրոն։

Վստահելի աղբյուրը հայտնում է, որ սրճարանից անհետացել է տեսախցիկի ձայնագրությունը։

Ռուս զինծառայողների արյան հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց օրգանիզմում ալկոհոլ չի եղել։ Նախնական տվյալներով` իրավապահները ռուս զինծառայողների նկատմամբ, բողոքներ չունեն։

Քննությունն արդեն կասկածյալ ունի, հետաքննությունը շարունակվում է։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խնդրում են միջադեպը չքաղաքականացնել։ Քննությունը պետք է պարզի տեղի ունեցածը, իսկ մեղավորները պատիժ կրեն։

Ըստ թեմայի

Սպանություն Գյումրիում. ո՞վ է փորձում միավորներ վաստակել մարդկային ողբերգության հաշվին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ