23:38 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
ԵԽԽՎ–ի շենքը Ստրասբուրգում

Հայաստան կժամանեն ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի համազեկուցողները

© официальный сайт ПАСЕ
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23 0 0

ԵԽԽՎ համազեկուցողները կհանդիպեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային խմբի համազեկուցողներ Յուլյա Լևոչկինան և Անդրեյ Շիրչելը մարտի 12-14-ը կլինեն Երևանում։ Այս մասին նշված է վեհաժողովի կայքում։

«Հիմնականում կքննարկվեն քաղաքական վերջին գործընթացները, նոր կառավարության առաջնահերթությունները, ինչպես նաև ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումները», – գրված է հաղորդագրության մեջ։

ԵԽԽՎ–ի համազեկուցողներ Յուլիա Լևոչկինան և Անդրեյ Շիրչելը ճանաչողական այցի ընթացքում հանդիպում կունենան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Բացի այդ, հանդիպումներ են նախատեսվում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, գլխավոր դատախազ Արտակ Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի, օմբուդսմեն Արման Թաթոյանի, հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի, ինչպես նաև պատգամավորների, քաղաքական վերլուծաբանների ու ՀԿ–ների ներկայացուցիչների հետ։

Ըստ թեմայի

«Ոչ մի ենթատեքստ չկա». ՌԴ փոխարտգործնախարարը՝ Փաշինյանի այցի մասին
Հանը շփոթել է Բախտաձեին ու Փաշինյանին. գրառումը մի քանի րոպե անց ջնջել են
Յոհաննես Հանը և Ժան-Կլոդ Յունկերը խոստացել են աջակցել վիզաների ազատականացման հարցում
Եվրամիությունը Հայաստանին հարցեր չունի. Փաշինյան
Եվրոպացիները տպավորված են բարեփոխումներով. քաղաքագետը` Փաշինյանի բրյուսելյան այցի մասին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ