07:02 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Հատուկ գործողություն «Կիլիկիա» ավտոկայանում

Հատուկ օպերացիա «Կիլիկիա» ավտոկայանում. նոր ղեկավարությունը չի կարողանում բացել դռները

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
349 0 0

Ոստիկանությունը ստուգում է էլեկտրահաղորդման ապօրինի գծերը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Ոստիկանությունն այսօր կեսօրից հատուկ գործողություններ է իրականացնում «Կիլիկիա» ավտոկայանում։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, թե ոստիկանները «Բոգո» անունով հայտնի Ռուբեն Կոստանյանի տարածքներում զննում են իրականացնում և ազատում են նրան պատկանող տարածքները:

Ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ «Կիլիկիա» ավտոկայանում գործողություններ են իրականացնում ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության ծառայողները։

«Նրանք ավտոկայանի հարակից տարածքում տնտեսվարողների կողմից ապօրինի հոսանքից օգտվելու փաստն են ստուգում»,– ասացին ոստիկանության լրատվական բաժնից։

Մեր ճշտող հարցին, թե ավտոկայանի ամբողջ տարածքո՞ւմ են ստուգումներ իրականացվում, պատասխանեցին` ավտոկայանի հարակից տարածքում։

Спецназ на автовокзале Киликия
© Sputnik / Asatur Yesayants.
Հատուկ գործողություն «Կիլիկիա» ավտոկայանում

Sputnik Արմենիայի` «Կիլիկիա» ավտոկայանում գտնվող թղթակիցը հաղորդում է, որ ավտոկայանի ներքին վերահսկողության բաժնի ղեկավար Արտաշես Վիրաբյանը լրագրողներին տեղեկացրել է, որ աշխատասենյակների դռները փակ են։ Ըստ Վիրաբյանի` չնայած սենյակների բանալիներն իրենց մոտ են, սակայն այդպես էլ չեն կարողանում մուտք գործել աշխատասենյակներ։

«Ինչ–որ կերպ դռները փակել են, և մենք ուղղակի չենք կարողանում ներս մտնել»,–ասաց Վիրաբյանը։

Проверки на автовокзале Киликия
© Sputnik / Asatur Yesayants.
Փորձում են բացել դռները

Ավտոկայանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Մնացականյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ նոր ղեկավարությունն ուզում է նախորդների հետ պարզել ֆինանսական հաշվետվությունները, բայց առայժմ չի հաջողվում։

Ավելի ուշ որոշ դռներ կարողացան բացել, բայց որևէ արտասովոր բան այնտեղ չկար։ Դռներից մեկն այդպես փակ էլ մնաց։ Վիրաբյանի տեղեկություններով` այնտեղ նստել է հաշվապահը։

  • Արտաշես Վիրաբյան
    Արտաշես Վիրաբյան
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ստուգումներ «Կիլիկա» ավտոկայանում
    Ստուգումներ «Կիլիկա» ավտոկայանում
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Спецназ на автовокзале Киликия
    Спецназ на автовокзале "Киликия"
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ոստիկաններն ավտոկայանում
    Ոստիկաններն ավտոկայանում
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ոստիկաններն ավտոկայանում
    Ոստիկաններն ավտոկայանում
    © Sputnik / Asatur Yesayants.
1 / 5
© Sputnik / Asatur Yesayants.
Արտաշես Վիրաբյան

Նշենք, որ «Կիլիկիա» ավտոկայանը նախկինում գործել է տրանսպորտի և կապի նախարարության ներքո, իսկ այժմ պետական գույքի կառավարման վարչությանն է պատկանում։ Քննարկվում է ավտոկայանի սեփականաշնորհման հարցը։

Ըստ թեմայի

Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում «Երկրապահի» կենտրոնական գրասենյակում
Հատուկ գործողություն է կատարվել Կիևյան փողոցում. տեսանյութ
Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Վանաձորում
Հատուկ օպերացիա Երևանում. հերթական խոշոր չափի թմրաբիզնեսի դեպքն է բացահայտվել
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ