ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդու` Աշոտի հետ լուսանկար է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Հայրենիքի զինվորները»,– լուսանկարին կից գրել է վարչապետը։
Նշենք, որ Փաշինյանն Արցախ է մեկնել այսօր` ՀՀ ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին մասնակցելու։
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստն առաջին անգամ է անցկացվելու Արցախում։
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը բանակ էր զորակոչվել անցած տարվա հուլիսի 9-ին: Նա ծառայում է Արցախում։
Այսօր Աշոտ Փաշինյանի ծննդյան օրն է։