15:17 26 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.98
  • GBP640.13
  • EUR550.08
  • RUB7.56
«Զվարթնեց» օդանավակայան

Մոսկվա-Երևան չվերթով ժամանել և բերման է ենթարկվել. մեղադրվում է զորամասը լքելու համար

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկվածը 2014–ից գտնվում էր հետախուզման մեջ։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Զինծառայության վայրն ինքնակամ լքած և 2014թ.–ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը բերման է ենթարկվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 11-ին, ժամը 21.35-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արտակ Գ.-ն։

Վերջինը 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով:

թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), ՀՀ Ոստիկանություն, «Զվարթնոց» օդանավակայան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ