00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ռազմաբազայի զինծառայողին հարվածողը կալանավորվել է

Բաժանորդագրվել
Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց դեպքով մեղադրվող տղամարդու նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Գյումրու ռուսական ռազմակայանի զինծառայողի դանակահարության դեպքը բացահայտվել է, կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։

Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում քննիչը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գործով ձերբակալված Հ. Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կայացվի։ Դատարանը դռնփակ դատական նիստում բավարարել է միջնորդությունը և Հ. Սահակյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է կալանավայր։

102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում ռուսական ռազմակայանի զինծառայողին հարվածած տղամարդը ձերբակալվել է

Հիշեցնենք` մարտի 8-ին, ժամը 01:30–ի սահմանում Գյումրու սրճարաններից մեկում Գյումրու ռուսական ռազմակայանի զինծառայողին հարվածել էին պտուտակահանով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ռուս զինծառայողները խմբով նստած են եղել սրճարանում։ Հարևանությամբ նստած երիտասարդները, շամպայն բացելիս, ջրել են ռուս զինվորականներից մեկին, նրանց նկատողություն են արել։

Սրան ի պատասխան երիտասարդները երկրորդ շիշն են պատվիրել, որն այնպես են բացել, որ կրկին ջրեն զինծառայողներին։

Արդյունքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ զինվորականներից մեկին` Ռաջան Կաժիմիրովին հարվածել են պտուտակահանով։ Դրանից հետո վիճաբանության մասնակիցները ցրվել են։ Զինվորականին տեղափոխել են Գյումրու բուժկենտրոն։

Օրեր անց իրավապահները մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալել էին 1990թ.–ին ծնված Հ. Սահակյանին։

Վստահելի աղբյուրը հայտնում է, որ սրճարանից անհետացել է տեսախցիկի ձայնագրությունը։

Ռուս զինծառայողների արյան հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց օրգանիզմում ալկոհոլ չի եղել։ Նախնական տվյալներով` իրավապահները ռուս զինծառայողների նկատմամբ, բողոքներ չունեն։

 

Լրահոս
0