11:43 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
ԲՀԿ պատգամավորներ

ԲՀԿ–ի պատգամավորներն ԱԺ մտան Արցախի դրոշներով

© Photo : Vahram Baghadasaryan / Photolure
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
224 0 0

«Բարգավաճ Հայաստանը» խորհրդարան էր բերել Արցախի դրոշները` ի նշան արցախյան խնդրի շուրջ միասնական դիրքորոշման:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարանի արտահերթ նիստին ներկայացան Արցախի հանրապետության փոքրիկ դրոշներով:

Նրանք իրենց հետ դահլիճ բերած դրոշները դրեցին իրենց աշխատասեղաններին։

Որևէ հայտարարություն կամ պարզաբանում այս քայլի վերաբերյալ դահլիճում չհնչեց: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սա խորհրդանշական ակցիա է` ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության:

«Այս ակցիայով մենք ուզում ենք ցույց տալ Արցախի ու Հայաստանի միասնականությունը և ասել, որ Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` համանախագահների հայտարարությունը հայկական 2 կողմերի համար անընդունելի է:

ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս քայլով ԲՀԿ–ն իր աջակցությունն է հայտնում Արցախին:

«Այսօր Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա, մենք պետք է այդ հարցը ազգովի բարձրացնենք։ Դա մեր ընդհանուր խնդիրն է: Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է կարողանան միասնական որոշում կայացնել։ Պետք է կարողանանք հայ ժողովրդի, արցախցու թափած արյունը և նրանց ունեցած նպատակն իրականություն դարձնենք։ Որևէ մեկը չի կարող մի ստորագրությամբ, մի համաձայնությամբ դա կարգավորել»,- ասաց Ծառուկյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Գագիկ Ծառուկյանը «միակողմանի» որակեց`հավելելով, որ գուցե այն բավարարում էր Ադրբեջանին, բայց ոչ հայկական կողմին:

Ծառուկյանի համոզմամբ` Հայաստանը պետք է լիարժեք պատասխան տա այդ հայտարարությանը` վերահաստատելով իր դիրքորոշումը:

Երեկ Ստեփանակերտում կայացած անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԲՀԿ նախագահը ողջունում է, բայց համարում է ոչ լիարժեք: «Այն, ինչ հանրությունը սպասում էր, դրա պատասխանը լիարժեք չտրվեց»,- ասաց Ծառուկյանը` չբացառելով, որ սպասված պատասխանը հնարավոր է դեռ հնչի առաջիկա օրերին:

Ըստ թեմայի

Հակոբյան. «Այս նիստը մեսիջ է, որ Հայաստանն է մնում Արցախի անվտանգության երաշխավորը»
Փաշինյան – Ալիև հանդիպումները պետք չէ թերագնահատել. ԵԱՀԿ ղեկավար
Որոնք են ղարաբաղյան կարգավորման կենսական նշանակություն ունեցող կետերը. հիշեցրել է ՀՀ ԱԳՆ–ն
Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը պետք է բոլոր կողմերի համար ընդունելի լինի. Լայչակ
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Արցախ, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ