07:42 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP611.99
  • EUR535.62
  • RUB7.44
Սալոմե Զուրաբիշվիլի

Հայերը և ադրբեջանցիները Վրաստանում խաղաղ ապրում են. Զուրաբիշվիլի

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Վրաստան համագործակցություն (65)
148 0 0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համոզված է, որ հակամարտությունները խանգարում են Հարավային Կովկասի երկրների զարգացմանը և պետք է լուծվեն խաղաղ երկխոսության ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք։ Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասաց այսօր Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Վրաստանի քաղաքացիներ էթնիկ հայերը և ադրբեջանցիները, մեր հանրապետությունում խաղաղ ապրում են», – նշեց Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը շեշտեց, որ Հարավային Կովկասում շատ մարտահրավերներ կան, որոնք պետք է հաղթահավեն խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։

Նշելով, որ տարածաշրջանում հակամարտությունները խանգարում են երկրների զարգացմանը և առաջընթացին` Զուրաբիշվիլին հայտարարեց, որ դրանց պետք է լուծվեն խաղաղ երկխոսության ճանապարհով։

Նախագահը նաև նշեց` իր շահագրգռվածությունը նրանում է, որպեսզի իրենց երկրում ապրող հայերի ինտեգրումը լիարժեք

«Որպես նախագահ ես պարտավոր եմ այնպես անել, որպեսզի Վրաստանում ապրող էթնիկ հայերն ավելի շատ ներառված լինեն երկրի կյանքի բոլոր ոլորտներում», – ասաց նա։

Նախագահը նաև նշեց, որ Հայաստանը և Վրաստանը մեծ ներուժ ունեն ավելի սերտ գործակցության համար։

«Մեր երկրները բավական մեծ ներուժ ունեն տնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում համագործակցության զարգացման համար», – նշեց Զուրաբիշվիլին։

Նախագահն իր առաջին պաշտոնական երկօրյա այցով Հայաստան է եկել իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հրավերով։

Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Հիշեցնենք` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։Այցի շրջանակում նախատեսված են Զուրաբիշվիլիի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։

թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (65)

Ըստ թեմայի

Մելիքյան. «Հնարավոր է`Զուրաբիշվիլին բարձրացնի Հայաստանի հետ սահմանների դեմարկացիայի հարցը»
Հայտնի է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայաստանյան այցի օրակարգը
Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը մեկնարկեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելությամբ
թեգերը:
Արմեն Սարգսյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ