07:42 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP611.99
  • EUR535.62
  • RUB7.44
Ձերբակալություն

ՀՀ–ում քրեական հետապնդման են ենթարկվել 470 պաշտոնյա. Դատախազությունն ամփոփել է 2018 թ–ը

CC0 / Pixabay / 3839153 / Handcuffs
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Անցած տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քրեական հետապնդման ենթարկված անձանց թվում «շոշափելի տեղ» են ունեցել պաշտպանության ոլորտի աշխատակիցներն ու պաշտոնյաները։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2018թ–ին կոռուպցիոն քրեական գործերի վիճակագրությունը։ 470 պաշտոնյաներից դատարանի առաջ են կանգնել 133–ը։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

2018թ–ին քննված կոռուպցիոն քրեական գործերից 206–ը հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն հոդվածով։ Այդ մեղադրանքով դատարանի առաջ են կանգնել 13 պաշտոնատար անձ։

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում հոդվածով հարուցվել են 383 քրեական գործ, որոնցով դատարան են հասել 53 պաշտոնյա։

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում հոդվածով հարուցված 214 քրեական գործերով դատարանի առաջ են կանգնել 28 մարդ։

Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքով 2018թ–ին հարուցվել են 115 քրեական գործ, որոնցով դատի են տրվել 6 պաշտոնատար անձ:

Պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով հարուցված 100 գործերով դատարան են հասել 32 անձ, փողերի լվացման մեղադրանքով հարուցված գործերով`1 անձ:

Հանրային ծառայողների կողմից ապօրինի վարձատրության, կաշառքի մեղադրանքով 2018թ–ի ընթացքում հարուցվել է 307 քրեական գործ, որոնցով դատարանի առաջ են կանգնել 108 հանրային ծառայող։

Դատախազությունը նշում է, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով դատի տրված պաշտոնատար անձանց համեմատաբար քիչ քանակը պայմանավորված է իրավապահ համակարգի որդեգրած՝ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու, գործուն զղջալու դեպքերում լայն խրախուսական գործիքակազմ կիրառելու քաղաքականությամբ:

Իսկ քրեական հետապնդման ենթարկվածների ընդհանուր թիվը 2018թ–ին եղել է 960–ը, որոնցից 17–ը` ոստիկանության, 3–ը` ԴԱՀԿ ծառայության, 14-ը` ՊԵԿ–ի, 1-ը` ԱԻՆ–ի, 10-ը` Քննչական կոմիտեի, 4-ը` ԱԱԾ և Զինված ուժերի, 15-ը` քրեակատարողական վարչության աշխատակիցներ։

Քրեական հետապնդման ենթարկված հանրային ծառայողներից 14-ը եղել են առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, 35-ը` կրթության, 2-ը` պետական գնումների, 56-ը` սոցիալական ապահովության, 6–ը` Էներգետիկ և բնական պաշարների ոլորտի, 73-ը` տեղական ինքնակառավարման, 131–ը` պաշտպանության, 91–ը եղել են առևտրային կամ այլ կազմակերպությունների, ՍՊԸ-ների տնօրեններ, հաշվապահներ, պահեստապետներ, անտառապահներ:

Ըստ թեմայի

Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան փորձը ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել Արթուր Դավթյանը
Պետրոսյան. «Նախկին համակարգն այնպիսին էր, որ դու ուզած–չուզած կոռուպցիայի մեջ էիր»
Կոռուպցիայի դեմ պայքարը` գործիք. Sputnik Արմենիայի հյուրն է Վազգեն Մանուկյանը
Կոռուպցիա՞ն էլ «իներցիայով» կվերադառնա. պարգևավճարներ «Թավշյա հեղափոխություն» ՇՍՊԸ–ում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ