23:41 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը սոցիալական հետևանքներ կառաջացնի. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
62 0 0

2000 գործազուրկ և 4 միլիարդով պակաս բյուջե։ «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրինագծի հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մասնագետները հաշվարկել են Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի շրջանառության մեջ դրած «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի բացասական հետևանքները։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Մասնագետները հաշվարկել են՝ ընկերություններից յուրաքանչյուրն ունի 400-ից ավելի աշխատակից, և գրասենյակների փակման դեպքում մեծ թվով մարդիկ կդառնան գործազուրկ: Բացի այդ, բուքմեյքերական գրասենյակները տարածքներ են վարձակալել, ու եթե դրանք փակվեն, խնդիրներ կարող են առաջանալ անշարժ գույքի շուկայում, նաև գույքահարկի հավաքագրման հետ կապված»,– գրում է թերթը։

Միաժամանակ հոդվածագիրը հայտնում է, որ ՊԵԿ-ի տվյալներով` 2017թ.–ին բուքմեյքերական 5 կազմակերպություններ ՀՀ պետբյուջե են փոխանցել 4 մլրդ 212 մլն դրամ, 2018թ.–ին` 4 ընկերություններ փոխանցել են 4 մլրդ 119 մլն դրամ:

«Ժողովուրդը» եզրակացնում է, որ նախագիծն իրականում չի լուծում խաղամոլության դեմ պայքարի խնդիրը։ Ըստ թերթի` բուքմեյքերական գրասենյակների փակման դեպքում ցանկացողները խաղադրույքներ կկատարեն օնլայն:

 

Ըստ թեմայի

ՀՀ–ում կրկին ամառային ու ձմեռային ժամանակ կլինի՞. ԱԺ փոխնախագահների նախաձեռնությունները
«Ուզո՞ւմ են արտագաղթենք». գրավատների համար պետտուրքը նախատեսում են ավելացնել 60 անգամ
թեգերը:
Ալեն Սիմոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ