08:47 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
Զինվորական գլխարկ

Արցախում ժամկետային զինծառայողի սպանության համար մեղադրվում է ծառայակիցը

© Sputnik / Armine Alexanyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9510

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի սպանության վերաբերյալ մի շարք հանգամանքներ են պարզվել։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանի սպանության գործով կալանավորվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողներից մեկը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` չբացահայտելով կալանավորվածի ինքնությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ դեպքը տեղի էր ունեցել 2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում մահացու հրազենային միջանցիկ վնասվածք էր ստացել զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որի շրջանակում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

Արցախում միանգամից 2 արտակարգ դեպք է գրանցվել. 3 զինվորական վիրավորում են ստացել
Արտակարգ դեպք ՊՆ զորամասում. 19-ամյա զինվորը հրազենային վնասվածք է ստացել գլխի մասում
Պաշտպանության նախարարը վստահեցնում է` զինվորների մահվան դեպքերը չեն թաքցվում
թեգերը:
Սպանություն, մահ, Զինվոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ