01:43 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց

Ինչ կլինի, եթե Արայիկ Հարությունյանը չգնա քոլեջ. բողոքի ցույց Երևանում

© Sputnik / Karine Harutyunyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Թիվ 2 տարածաշրջանային քոլեջի ուսանողադասախոսական ամբողջ կազմը հավաքվել էր կառավարության շենքի դիմաց և կրթության ու գիտության նախարարի հետ հանդիպում էր պահանջում։ Ցուցարարները հեռացան, բայց պայման դրեցին։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Թիվ 2 տարածաշրջանային քոլեջի ուսանողադասախոսական ամբողջ կազմն այսօր կառավարության նիստի ընթացքում հավաքվել էր կառավարության շենքի դիմաց` հանդիպում պահանջելով կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Խնդիրն այն է, որ այսօր առավոտյան աշխատանքից ազատվել է թիվ 2 տարածաշրջանային քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը։

Քոլեջի փոխտնօրեն Մարինա Մադոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենց տնօրենին անհիմն են հեռացրել աշխատանքից։ Նրա խոսքով` տնօրենին աշխատանքից ազատելու պատճառը մեկն է` ուզում են մեկ այլ մարդու տնօրեն նշանակել։

«Արդեն շուրջ երկու տարի է` Կառլեն Հայրապետյանն է մեր քոլեջի տնօրենը, և այսքան ժամանակ որևէ մեկս որևէ բողոք չենք ունեցել նրանից։ Հիմա հանկարծ երկու օրվա մեջ 1 խիստ նկատողություն է ստանում, իսկ հաջորդ օրն ազատվում է աշխատանքից։ Մենք գիտենք, որ այս ամենի պատճառը դեռ երկու տարի առաջ կայացած քոլեջի տնօրենի ընտրության մյուս թեկնածուի` տնօրենի պաշտոնում նշանակվելու ցանկությունն է»,–ասաց Մադոյանը։

Замдиретора коледжа No 2 Марина Мадоян на акции протеста студентов и педсовета коледжа перед Домом правительства (14 марта 2019). Еревaн
© Sputnik / Karine Harutyunyan
Մարինա Մադոյան

Քոլեջի «Հաշվապահական հաշվառման» բաժնի ուսանողներից մեկն էլ` Էդիտա Գասպարյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ քոլեջի տնօրենը շատ լավն է, ընկերական է շփվում իրենց հետ, բայց, մյուս կողից էլ, շատ լավ մասնագետ է։

«Մեր կրթական օբյեկտները հենց նման մարդկանց կարիք ունեն։ Մենք պահանջում ենք ԿԳ նախարարի հետ հանդիպում, որպեսզի նա մեզ բացատրի ու ներկայացնի տնօրենին աշխատանքից ազատման հիմքերը»,–ասում էին ուսանողները։

Акция протеста студентов и педсовета коледжа No2 перед Домом правительства (14 марта 2019). Еревaн
© Sputnik / Karine Harutyunyan
Թիվ 2 տարածաշրջանային քոլեջի ուսանողադասախոսական ամբողջ կազմը հավաքվել էր կառավարության շենքի դիմաց

Տեղում էին նաև ԿԳ ներկայացուցիչները. նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տնօրենը մեկ տարվա ընթացքում 2 խիստ նկատողություն է ստացել։

«Առաջին նկատողությունը ներքին աուդիտի ուսումնասիրման արդյունքում է ստացել, իսկ երկրորդն օրերս է ստացել` 2018–ի դեկտեմբեր և 2019–ի հունվար ամիսներին տեսչական մարմնի ստուգումների արդյունքում։ Շատ մանրամասներ դեռ հայտնել չենք կարող, բայց, օրինակ, քոլեջում կան գրանցված ուսուցիչներ, որոնք մասնագիտորեն չեն համապատասխանել իրենց հաստիքին։ Բացի այդ, ֆինանսական ինչ–ինչ անճշտություններ են հայտնաբերվել»,–ասաց Աղբալյանը։

Նա ավելացրեց նաև, որ քոլեջի նոր տնօրենի նշանակման մասին դեռ որևէ խոսք լինել չի կարող, քանի որ, ըստ օրենքի, քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի քոլեջի փոխտնօրենը։

Ավելի ուշ կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող ուսանողադասախոսական կազմին մոտեցավ ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը և հորդորեց վերադառնալ քոլեջ, շարունակել ուսումնական բնական պրոցեսը։ Թամրազյանը նշեց, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին տեղյակ կպահի այս ամենի մասին և հնարավորության դեպքում գուցե վաղն այցելեն քոլեջ։

Քոլեջի «Իրավունք» առարկայի դասախոս Գարիկ Սահակյանն էլ նշեց, որ կհամաձայնվեն այսօր վերադառնալ քոլեջ, սակայն մեկ պայմանով։ «Վաղն առավոտյան մենք բնական հունով կսկսենք դասերը ու կսպասենք ԿԳ նախարարի այցին։ Եթե ԿԳ նախարարը վաղը չայցելի մեզ, մենք կրկին բողոքի ակցիայի դուրս կգանք»,– ասաց Սահակյանը։

Ի դեպ, քոլեջին տնօրինության դեմ բողոքների հիման վրա 2018–ին քրեական գործ է հարուցվել, որը դեռ դատավարական կարգավիճակ չի ստացել։

Ըստ թեմայի

Գազավորված ըմպելիք արտադրողները պատրաստվում են ավելի մեծ բողոքի
Բողոքի ակցիա Երևանում. սրճարանների աշխատողները փողոց են փակել. տեսանյութ
Ասում են` «գնացեք, փակվեք». մարդիկ բողոքի ցույց են անում կառավարության դիմաց
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ