ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Դավիթ Փախչանյանն ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին նշված է կառավարության կայքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնից ազատելու որոշումը ստորագրել է այսօր` մարտի 14-ին:
Փախչանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ–պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թ. հունիսին: