01:44 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների աշխատակիցները թույլ չեն տալիս քանդել սրճարանները

Ազատության հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Բողոքի ակցիա Երևանում. ինչո՞ւ են քանդում օպերային հարակից սրճարանները (32)
130 0 0

Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների շուրջ պայքարը շարունակվում է քաշքշուկով։ Դեպքի վայրում են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Օպերայի հարակից տարածքից ապամոնտաժվող սրճարանների շուրջ բողոքի ակցիան դարձյալ վերաճել է ոստիկանների ու ցուցարարների հրմշտոցի։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ մի խումբ ցուցարարներ վազելով մոտեցան ոստիկաններին` փորձելով ճեղքել ոստիկանական ուժերի կենդանի պատնեշն ու հասնել ապամոնտաժող տեխնիկայի կայանման վայրին։

Բայց դա նրանց չհաջողվեց, փոխարենը դարձյալ հրմշտոց ու քաշքշուկ ստեղծվեց ոստիկանների ու ցուցարարների միջև։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին։

Այս պահին դեպքի վայրում են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը, որոնք ցուցարարներին կոչ են անում սադրանքների չենթարկվել ու չգնալ սադրիչների հետևից։

Ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են։ Ազատության հրապարակում է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, որը փորձում էր բանակցել ցուցարարների հետ` մինչ ապամոնտաժման աշխատանքները շարունակելը։

Բողոքի ակցիան օպերայի հարակից տարածքում մեկնարկել էր դեռ մարտի 13-ին, երբ քաղաքապետարանը սկսել էր սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

Տասնյակ մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում՝ պահանջելով դադարեցնել ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։

Կեսօրին ցուցարարները փակել էին հարակից` Մաշտոցի պողոտայի ու Թումանյան փողոցի երթևեկելի հատվածները։ Շուրջ 2 ժամ անց ոստիկաններին հաջողվեց բացել փողոցները, ինչի արդյունքում ցուցարարներից 16–ը բերման էին ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժին։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։

թեմա:
Բողոքի ակցիա Երևանում. ինչո՞ւ են քանդում օպերային հարակից սրճարանները (32)

Ըստ թեմայի

Հայկ Մարությանը դիմել է երևանցիներին
Բողոքի ակցիա Երևանում. սրճարանների աշխատողները փողոց են փակել. տեսանյութ
Փակ փողոցներ, քաշքշուկ, բերման ենթարկվածներ. Երևանում կրկին բողոքի ակցիա է. ֆոտոշարք
Արթուր Մեսչյանը հիշում է իր մանկության պաղպաղակն ու ափսոսում քանդվող սրճարանի համար
Վիկտոր Մնացականյանը խոստացավ աշխատանք գտնել գործազուրկ մատուցողների համար
Հիմա էլ «Հայկո ջան, կարգին չի՞». ինչպես թե ո՞ւր է քաղաքապետը… «Ֆեյսբուքում» է
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ