00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ հեռացնում են տարածքի կանաչ զանգվածը

© Sputnik / Asatur YesayantsГородские власти демонтируют кафе на территории площади Свободы (14 марта 2019). Еревaн
Городские власти демонтируют кафе на территории площади Свободы (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կանաչ զանգվածը հեռացնում են, որպեսզի բարեկարգման ընթացքում դրանք չվնասվեն:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Այսօր առավոտից կրկին մեկնարկել են Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Տեղում աշխատում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև «Կենտրոն կանաչապատման» աշխատակիցները։

Իրավիճակը, ի տարբերություն երեկվա, բավական հանգիստ է, և սրճարանի աշխատակիցները չեն խոչընդոտում ապամոնտաժման աշխատանքներին։

Мэр Еревaна Айк Марутян - Sputnik Արմենիա
Քաղաքապետ Հայկ Մարությանը գնացել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին, ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ, հեռացվում են այն թփերը, կանաչ զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել։

«Մենք կանաչ զանգվածը հեռացնում ենք, որպեսզի բարեկարգման ընթացքում դրանք չվնասվեն։ Դրանց մի մասը կտնկվի այլ վայրերում, մյուս մասն էլ` կրկին այստեղ։ Տարածքից հեռացվում են վարդի թփերը, տույաները։ Բացի այդ, տարածքում կան ծառեր, որոնք չորացած են, ծերացած, և դրանք մեծ մասամբ կվերականգնվեն, բայց մի քանիսն էլ կհատվեն»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ծառերից շատերն էական վնասվել են սրճարանների կառուցման արդյունքում, քանի որ դրանց համար սահմանափակ է եղել հողային տարածքը, ինչպես նաև ոչ համապատասխան խնամք են ցուցաբերել։

Ի դեպ,  երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոսով իրավական է:

Стычка между сотрудниками полиции и противниками сноса кафе на площади Свободы (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Հիշեցնենք, որ օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցներն մարտի 14–ին բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանց կռիվը Երևանի քաղաքապետարանի դեմ է, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։

Մարդիկ փակել էին Մաշտոց պողոտանև պահանջում էին դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։

Լրահոս
0