08:43 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Դավիթ Պետրոսյան. ԵՊՀ. արխիվային լուսանկար

«Ռեստարտի» անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
90210

Խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. «Ռեստարտի» անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև մարտի 4-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելը։

Հիշեցնենք` մարտի 4-ի գիշերը բլոգեր Նարեկ Մալյանը Facebook–ում հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, փորձել են իրեն գցել աղբարկղը։ Մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին տարել ոստիկանություն:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Ըստ թեմայի

Բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ–ն անդրադարձել է Նարեկ Մալյանի դեպքին
Բլոգեր Նարեկ Մալյանի վրա հարձակումից հետո Սորոսի հիմնադրամը հայտարարություն է տարածել
«Ռեստարտի» անդամների նկատմամբ կիրառվել է խափանման միջոց
թեգերը:
ՀՀ դատախազություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ