08:30 21 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.91
  • GBP642.42
  • EUR551.46
  • RUB7.55
Սերգեյ Կոպիրկին

Երևանյան դպրոցներից մեկում ռուսերենի ինտերակտիվ դասարան է բացվել

© Photo : press office of the Embassy of RF in RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Նոր ուսումնական սենյակի համար ձեռք է բերվել ժամանակակից ունիվերսալ ինտերակտիվ պրոյեկտոր, որը կարելի է օգտագործվել ցանկացած մակերեսի վրա։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Երևանի թիվ 198 ավագ դպրոցում ռուսաց լեզվի ինտերակտիվ դասարան է բացվել։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նույնպես մասնակցել է ռուսերենի դասարանի բացմանը:

Դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանատանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին` տեխնոլոգիական կրթական սարքավորումներ տրամադրելու համար։ «Այդ սարքավորումները կօգտագործենք ինչպես դասերի, այնպես էլ Ռուսաստանում գործընկեր դպրոցների հետ վեբինարներ կազմակերպելու համար»,–ասել է Թորոսյանը։

Նշենք, որ նոր ուսումնական սենյակի համար ձեռք է բերվել ժամանակակից ունիվերսալ ինտերակտիվ պրոյեկտոր, որը կարելի է օգտագործվել ցանկացած մակերեսի վրա:

Կոպիրկինը, շնորհավորելով դպրոցի աշխատակիցներին ժամանակակից լսարանի բացման կապակցությամբ, նշել է, որ այս իրադարձությունը կարելի է համարել մեր երկրների միջև պատմականորեն հաստատված սերտ կապերի նոր արտահայտություն: «Համոզված եմ, որ այս կենտրոնը կարևոր ներդրում կլինի դպրոցի գործունեության մեջ, և թույլ կտա իրականացնել ուսումնառության գործընթացը նոր մակարդակի վրա, ինչը այսօրվա դինամիկ աշխարհի պահանջն է։ Բացի այդ` հույս ունեմ, որ այն կօգնի դպրոցին դառնալու Երևանի առաջատար դպրոցներից մեկը»,–ասել է Կոպիրկինը։

Նա կարևորել է հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ուսումնասիրությունը։ Դեսպանի խոսքով` ռուսերենի ուսումնասիրումը թույլ կտա ոչ միայն ընդլայնելու մասնագիտական հեռանկարները, այլև կնպաստի անձնական զարգացմանը:

թեգերը:
դպրոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ