15:09 26 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.98
  • GBP640.13
  • EUR550.08
  • RUB7.56
Նաիրա Զոհրաբյան

Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները. ԲՀԿ–ի առաջարկը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Նաիրա Զոհրաբյանը մանրամասն ներկայացրել է, թե ԲՀԿ–ն ինչ փոփոխություններ է առաջարկում անել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու նրա գործընկերները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն են առաջարկել, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: Զոհրաբյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն` ինչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են: Միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում, և վերջ»,– նշել է Զոհրաբյանը:

Պատգամավորն ընդգծել է նաև, որ իհարկե, կա հարցի նաև մեկ այլ կարևոր կողմ` պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը:

«120-130 հազար դրամով չես կարող ապահովել այնքան պայմանագրային զինծառայող, որ ողջ առաջնագծի հարցը լուծենք: Կարծում եմ` հնարավոր է գտնել պայմանագրային զինվորների աշխատավարձը ավելացնելու ֆինանսական միջոցներ և դա պետք է արվի հրատապ»,–գրել է նա` հիշեցնելով, որ Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելու մի տարբերակ երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը երեկ` մարտի 15-ին, ներկայացրել էր Հայաստանում աղքատ համարվող և նպաստ ստացողների թիվը` նշելով, որ նրանք ամսական 100 հազար դրամ և ավելի վարկ են փակում։ Այդ ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: «Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ: Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»,– հարց էր ուղղել Փաշինյանը:

Նրա գրառմանը հաջորդել էին մեկնաբանությունները։

Ոմանք նշել են, որ նպաստառուների գործերը պետք է հատ–հատ ստուգել։ Եթե պարզվի, որ նրանք խաբեությամբ են գումար ստանում, պետք է պատժել։ Ոմանց հետաքրքրել է, թե 40 հազար դրամ ստացող նպաստառուին ինչպես են վարկ տվել։

 

Ըստ թեմայի

Անկեղծանում են զինվորները. բանակում ծառայող տղաները պատասխանում են 9 հարցի. տեսանյութ
Բանակում չեն ծառայել, բայց տվել են գումարը. որքա՞ն են վճարել զինծառայություն չանցած անձինք
ԱԺ–ն առաջարկում է «ներել» 27 տարեկան այն երիտասարդներին, որոնք բանակում չեն ծառայել
Զինվորի սնունդը կդառնա ավելի որակյալ, խոհանոցը` մաքուր ու ժամանակակից. ՊՆ
Պաշտպանության նախարարը վստահեցնում է` զինվորների մահվան դեպքերը չեն թաքցվում
Կյանքի, ոչ թե հաճույքի համար. ինժեներները գիտեն ինովացիաները բանակում նորմա դարձնելու ձևը
թեգերը:
Բանակ, Նաիրա Զոհրաբյան, Զինվոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ