07:43 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP611.99
  • EUR535.62
  • RUB7.44
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում, արխիվային լուսանկար

Փաշինյանի անակնկալը ստացվեց. գյուղացիները դժգոհում են, գյուղապետը` արդարանում

© Photo : press office of the Government of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (775)
215310

ՀՀ վարչապետն առանց նախապես տեղեկացնելու այցելել է Թուրքիայի սահմանամերձ գյուղերից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզի Ռանչպար գյուղ` առանց իր այցի մասին նախապես տեղեկացնելու։

Գյուղացիները վարչապետին պատմեցին իրենց խնդիրները` արոտավայր չկա, անասնապահության համար կերը չի բավարարում, գյուղը խմելու ջրի խնդիր ունի, գազիֆիկացված չէ։

Գյուղացիների ու վարչապետի զրույցին վազեվազ հասավ նաև գյուղապետը` ՀՀԿ–ական Մանուկ Օհանյանը, և պատմեց, թե ուշացավ, քանի որ գնացել էր շաբաթօրյակի համար տեխնիկա բերելու։

Լսելով համագյուղացիների բողոքները` գյուղապետը վարչապետին պատմեց, որ գյուղը 85 հա արոտավայր ունի, որտեղ հնարավոր է 3-4 հարյուր գլուխ անասուն պահել, բայց գյուղում միայն 100-120 գլուխ անասուն կա։

Գյուղացիներն էլ հակադարձեցին, թե անասուններն արոտավայրից սոված են վերադառնում, դաշտերում կեր չկա, հողերն աղուտացած են։

«Նախկինում արոտավայրում աղի հող էր։ Ջուրը լցրել ենք վրան, հիմա արտակարգ հող է»,– ասաց գյուղապետը։

Իսկ գազն էլ, նրա խոսքով, արդեն հասել է գյուղ, մնում է գյուղ մտնի։

«Ալիկ Սերգեյիչն իմ խնամին է, իրա աղջիկը իմ հարսն է, բայց դա չի նշանակում, թե իմ տղան չպիտի ամուսնանար»,– Ռանչպար համայնքի ղեկավար Մանուկ Օհանյանն այսպես արձագանքեց համագյուղացիներից մեկի դիտարկմանը, թե գյուղի ավազահանքերը պատկանում են գյուղապետին ու նրա խնամուն` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։

Նիկոլ Փաշինյանի շրջայցը գյուղում շարունակվում է։ Նա գյուղապետի ուղեկցությամբ շրջում է գյուղում, մտնում գյուղացիների տուն, լսում նրանց խնդիրները, որոնք գրեթե նույնն են. Գյուղն անմխիթար վիճակում է, գազ, ջուր, մանկապարտեզ չկա, աշխատատեղեր չկան, երիտասարդներն արտագաղթել են Ռուսաստան ու ԱՄՆ։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (775)

Ըստ թեմայի

Մարդիկ արդեն ուրիշ պահանջներ ունեն Փաշինյանի կառավարությունից, և դա նորմալ է. քաղաքագետ
Փաշինյանը որդու հետ լուսանկար է հրապարակել
Փաշինյանն ասել է` ինչ է նշանակում ժողովուրդներին պատրաստել խաղաղության. տեսանյութ
Փաշինյանը Դավիթ Փախչանյանին ազատել է պաշտոնից
Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ. Փաշինյանը հարց է ուղղել Facebook–ում
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ