18:39 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Նախարարություններին հանձնված սարքավորումները

Անտառային հրդեհներ և լավ սարքավորում. Ռուսաստանն օգնում է Հայաստանին աղետի դեմ պայքարում

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
107 0 0

ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը խոսում է ժամանակակից հակահրդեհային համակարգերի կարևորության մասին` միաժամանակ ավելացնելով, որ հաճախ, Հայաստանի տեղանքի լանդշաֆտը հաշվի առնելով, հենց ձեռքի տեխնիկան է առավել արդյունավետ լինում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Հայաստանը ժամանակակից և գործուն հակահրդեհային համակարգի կարիք ունի, որը կիրառելի է նաև օնլայն տիրույթում։ Մարտի 17–ին Խոսրովի արգելոցում այս մասին հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հրդեհ հանգցնելու գործիքներ և սարքավորումներ հանձնելու արարողության ժամանակ։

Оборудование переданное государственному заповеднику «Хосровский лес»
© Sputnik / Aram Nersesyan ,
Նախարարություններին հանձնված սարքավորումները

ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրով երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարություններին փոխանցվեցին 360 հրշեջների համար ձեռք բերված գործիքներն ու սարքավորումները։ Ծրագիրն իրագործվում է Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ, եռամյա բյուջեն կազմում է 1 միլիոն դոլար։

Оборудование переданное государственному заповеднику «Хосровский лес»
© Sputnik / Aram Nersesyan ,
Նախարարություններին հանձնված սարքավորումները

«Մենք հասկանում ենք, որ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ կարելի է ավելի քիչ ռեսուրներ օգտագործել և ավելի մեծ արդյունքի հասնել հրդեհները հանգցնելու գործընթացում։ Հույս ունենք ծրագրի ավարտին հասնել հաջողության», – ասաց նախարարը։

ԱԻՆ ղեկավար Ֆելիք Ցոլակյանն էլ նշեց հակահրդեհային ժամանակակից համակարգերի կարևորությունը` հավելելով, որ հաճախ, հաշվի առնելով Հայաստանի տեղանքի լանդշաֆտը, հենց ձեռքի տեխնիկան է ավելի արդյունավետ լինում։ Նա հիշեցրեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ անտառային հրդեհ է եղել, և հրդեհային ուսապարկերի ու լապտերների խսիտ անհրաժեշտություն է ծագել։

Министр по чрезвычайным ситуациям РА Феликс Цолакян
© Sputnik / Aram Nersesyan ,
Ֆելիքս Ցոլակյան

Ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանի խոսքով` լավ կլիներ, եթե նախարարություններին տրամադրված տեխնիկան երբեք պետք չգար։ Նա չափազանց կարևոր համարեց հրդեհների կանխարգելման աշխատանքը և այդ համատեքստում նշեց հասարակությանը բռնկումների պատճառների մասին իրազեկելու անհրաժեշտությունը։

Руководитель  программы  «Смягчение воздействия изменения климата в Армении путем развития потенциала управления лесными и полевыми пожарами» ПРООН Вардан Меликян
© Sputnik / Aram Nersesyan ,
Վարդան Մելիքյան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը սարքավորումներ տրամադրելը համարում է հանրապետության հետ ռազմավարական համագործակցության համեմատաբար ոչ մեծ, բայց կարևոր մասը։ Նա նշեց, որ դա միակ ծրագիրը չէ, որն իրագործվում է Հայաստանում ռուսական ֆինանսավորմամբ։ Նրա խոսքով` դրանցից յուրաքանչյուրը կարևոր և կոնկրետ ներդրում է երկրի տարբեր շրջաններում բնակչության կյանքի բարելավման գործում։

Посол России в Армении Сергей Копыркин
© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին

2015թ–ին Ռուսաստանի կառավարությունը ՄԱԿ–ի Զարգացման ծրագրին տրամադրել է ավելի քան 5 միլիոն դոլար «Գյուղական համայնքների զարգացման ինտեգրացված աջակցություն. համայնքների կայունության ամրապնդում» հնգամյա նախագծի շրջանակում` Հայաստանի Տավուշի մարզի 45 սահմանամերձ գյուղերի զարգացման համար։

Директор ГНКО «Государственный заповедник “Хосровский лес”» Грачья Овакимян и министр охраны природы РА Эрик Григорян
© Sputnik / Aram Nersesyan ,
Խոսրովի արգելոցի տնօրեն Հրաչյա Հովկաիմյանն ու բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը

Ըստ թեմայի

Հայը փրկել է հրդեհվող տան մեջ փակված երեխաներին. Ռուսաստանի ԱԻՆ–ը կպարգևատրի հերոսին
Մեզ թվում էր` դժոխքում ենք. Երևանում բռնկված սարսափելի հրդեհի հետքերով. լուսանկարներ
Նույնիսկ հրդեհը նրան չկոտրեց. ինչո՞ւ կոշկակար Գագիկը Օմսկից չի մեկնում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ