03:26 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (317)
166 0 0

Երկրորդ նախագահի պաշտպանական կողմը բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան` բողոքարկելու առաջին ատյանի դատարանի` մարտի 15-ի որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց երկրորդ նախագահի փաստաբանական խմբի մամուլի պատասխանատու Էլեն Առաքելյանը։

Նրա խոսքով` բողոքարկումը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետի երկարացմանը։

Մարտի 15-ի որոշմամբ` ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը` Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (317)

Ըստ թեմայի

Արդարադատության նախարարն արձագանքեց բանտում Քոչարյանին այցելելու մասին տեղեկությանը
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին
Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է
«Քոչարյանը չքնաղ ելույթ ունեցավ». ինչ է ասել 2–րդ նախագահն առաջին նիստի ժամանակ
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ