00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետը հետևողական է եղել, նա առավոտյան զանգել է Գյումրու քաղաքապետին

© Sputnik / Armenuhi MkhoyanПресс-конференция мэра Гюмри Самвела Баласаняна (20 марта 2019). Гюмри
Пресс-конференция мэра Гюмри Самвела Баласаняна (20 марта 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անօթևանության հանձնաժողովի մասին վարչապետին տվյալները ներկայացնելու են հունիսի 30-ին, սակայն մինչ այդ Գյումրու քաղաքապետարանն արդեն ունի իր տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Սամվել Բալասանյանը Նիկոլ  Փաշինյանից հեռախոսազանգ է ստացել այսօր առավոտյան։

Այս մասին Գյումրու քաղաքապետն  ասաց լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի  ժամանակ լրագրողներից մեկի կողմից հարց էր հնչել Գյումրիում փողոցաշինության ու  անօթևանության հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ: Վարչապետը խոստացել է կապնվել Գյումրու քաղաքապետի հետ։

Мэр Гюмри Самвел Баласанян - Sputnik Արմենիա
Գյումրու քաղաքապետարանին մեղադրել են անգործության մեջ՝պահանջելով 55 մլն դրամի փոխհատուցում

Սամվել Բալասանյանը նշեց՝  վարչապետին ներկայացրել է իրավիճակը. «Փողոցաշինական աշխատանքները մեկնարկել են: Բնական է` շինարարության  ժամանակ կլինեն  անհանգստություններ, բայց դա ժամանակավոր է»,-նշեց Սամվել Բալասանյանը գյումրեցիներին համբերատարություն, իսկ լրագրողներին էլ օբյեկտիվություն մաղթելով:  Նշենք, որ ընտրված  34 փողոցները նորոգվելու են հիմնովին, սակայն, նախորդ անհանգստությունը բացառելու համար,  այս անգամ քանդելու են ոչ թե  մայթերն ու փողոցները միաժամանակ, այլ` նախ մայթերը, ապա  փողոցները: Ի դեպ, փողոցները հիմնականում կենտրոնական են: «Մինչ այս, երբեք  նման աշխատանքներ նման ծավալով չեն կատարվել: Ոչ մի խնդիր չունենք՝ փողը կա,  նախագծերը կան, շինարարները կան, ժամկետները տրված են: Բոլոր շինարարական ընկերություններն արդեն սկսել են աշխատանքները: Սա 3 տարվա ծրագիր է, իսկ փողոցների վերանորոգումից հետո  քաղաքում շուրջ 11 հազար 500  լուսանցույց է տեղադրվելու»: Քաղաքապետը վստահեցնում է`ցեխից ու փոշուց ազատվելու լավագույն տարբերակը համբերելն է:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը զայրացավ. 30 տարի անց աղետի գոտու անօթևանների թիվը հայտնի չէ

Խոսելով անօթևանության հանձնաժողովի մասին` քաղաքապետը նշեց, որ հանձնաժողովը վարչապետին տվյալները ներկայացնելու է հունիսի 30-ին, սակայն մինչ այդ  Գյումրու քաղաքապետարանն արդեն ունի իր տվյալները. այս պահին Գյումրիում կա 2805 տնակ, դրանցից 451 չբնակեցված են, 410–ը` քարաշեն, իսկ 321–ը` կիսաքարաշեն: «Մենք էլ քաղաքապետարանում մեր ներքին հանձնաժողովն  ենք ստեղծել, որը աշխատում է ամեն օր, իսկ տնակներում բնակվողների կոնկրետ թիվը ճշտելու համար դիմել ենք  էլեկտրական ցանցերին»,-նշեց քաղաքապետը:

Հանդիպման ժամանակ  քաղաքապետը նաև անդրադարձավ ներդրումային ծրագրերին` ցավով նշելով, որ նախկին վարչապետի՝  Կ. Կարապետյանի Գյումրու Ռուսթավելի  փողոցի վերականգման  ժամանակ Գյումրիում ներդրումների պատրաստակամություն հայտնած որոշ գործարարներ, «հետ են քաշվել»: Նոր ներդրողներ կան, բայց ամեն դեպքում, դա դեռ այն ներդրումային հոսքը չէ, ինչը  սպասում է քաղաքապետը:  Հավելենք`Կարեն Կարապետյանի գնած ռեստորանային համալիրը  շահագործման կհանձնվի շուտով:

Լրահոս
0