21:51 17 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.83
  • GBP601.49
  • EUR535.70
  • RUB7.43
Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի իրական խնդիրները շուտով կպարզվեն. «Ժողովուրդ»

© Photo: Union of "Yerkrapah" official site
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (180)
156 0 0

Կալանավայրում գտնվող Գրիգորյանի առողջությունը կտրուկ վատացել էր, և փետրվարի 8-ին նրան տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, և արդյոք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը»:

Թերթի տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ կաշառքի գործով կալանավորված Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ը կարծիք հայտնեց հօգուտ մեղադրյալի:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ՀՔԾ լրատվական բաժնից հաստատել են տեղեկությունները. «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմի միջնորդած 3 փորձագետներ»:

Հիշեցնենք` 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան տարածքում կատարված խուզարկության արդյունքները:

2019թ–ի փետրվարի 14-ին ՀՔԾ–ն հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ավտոմեքենաներ, պահածոյացված սնունդ։

Կալանավայրում գտնվող Գրիգորյանի առողջությունը կտրուկ վատացել էր, և փետրվարի 8-ին նրան տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (180)

Ըստ թեմայի

Մկրտչյան. «Մանվել Գրիգորյանի վիճակը կալանավայր տեղափոխվելուց հետո ավելի է վատացել»
Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբանը մեկնաբանում է, թե ինչու
Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ
թեգերը:
Հայաստան, Մանվել Գրիգորյան

Գլխավոր թեմաներ