03:45 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Վահագն Վերմիշյան

Նոր նշանակում. Երևանի նորակառույց կրկեսի ճարտարապետը կգլխավորի քաղաքաշինության կոմիտեն

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
415 0 0

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն այսուհետ կգլխավորի Երևանի նորակառույց կրկեսի ճարտարապետը:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն այսուհետ կգլխավորի Վահագն Վերմիշյանը:       

Այս մասին այսօր հայտարարվել է ՀՀ կառավարության հերթական նիստում: Գործադիրի որոշմամբ` Վահագն Վերմիշյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

Առաջարկը կառավարության նիստում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վահագն Վերիշյանը ներկա էր նիստին ու հայտարարեց, որ 1991թ.-ից ի վեր աշխատել է արտերկրում` ՌԴ, ԱՄՆ,Սուդան: «Այժմ վերադարձել եմ Հայաստան ու որոշել եմ աշխատել հայրենիքի համար,- ասաց նա:

Վերմիշյանը հայտնի ճարտարապետ է: Անկախության առաջին տարիներին եղել է ՀՀ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետը: Ապա` մեկնել է Ռուսաստան, ղեկավարել մի քանի շինարարական մասնավոր ընկերություններ: 2014թ.-ից Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետն է:

Վերմիշյանի նախագծով են վերանորոգվել «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալները, կառուցվել Սոչիի ծովային նավահանգիստը` մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, Աստրախանի սպորտային բազմաֆունկցիոնալ համալիրն ու Երևանի կրկեսի նոր շենքը:

Հիշեցնենք, Քաղաքաշինության կոմիտեի ստեղծման օրից` 2016թ-ից մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունն, այդ կառույցի անփոփոխ ղեկավարն էր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: 

2018թ.-ի հուլիսի 8-ին նա հրաժարական տվեց։ Այս պաշտոնում Նարեկ Սարգսյանին փոխարինեց Ավետիք Էլոյանը, որն աշխատեց մինչև սույն թվականի հունվարի 31–ը։

Ըստ թեմայի

Քաղաքաշինության նախարարություն այլևս չկա
Ինչո՞ւ է Քաղաքաշինության կոմիտեն կասեցնում Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը
Ավետիք Էլոյանն ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ