19:17 03 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
95210

Կոտայքի մարզպետը չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանի շինարարական ծրագրում հայտնաբերված խախտումներն առաջիկայում կներկայացնի դատախազություն` իրավական ընթացք տալու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Աբովյանի քաղաքապետարանում Կոտայքի մարզպետարանի իրականացրած վարչական վերահսկողության արդյունքում խախտումներ են հայտնաբերվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած շինարարական ծրագրում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով` շուրջ 3 շաբաթ առաջ իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Աբովյանում երիտասարդ ընտանիքների համար կառուցվող «Երիտասարդական թաղամաս» նախագծի շինարարական թույլտվության փաստաթղթերի լուրջ խնդիրներ կան։

«Որքան ինձ է հայտնի, այնտեղ շինարարությունը չի ընթանում այն ծավալով, որի մասին հայտարարվել էր։ Այս պահի դրությամբ էլ այդ թույլտվությունը դեռևս չունի` այդ ծավալով շինարարություն իրականացնելու համար» ,– ասաց մարզպետը։

Հարցին, թե արդյո՞ք շինարարությունն այդ ուսումնասիրությունների արդյունքում կասեցվել է, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Այս պահին որոշ չափով իրենք են կասեցրել, բայց, կարծես թե, իրականացման որոշակի տենդենց կա»։

Մարզպետի տեղեկություններով` այժմ կառուցվում են նոր թաղամասի շենքերի նկուղային հարկերը։

Sputnik Արմենիան մարզպետարանի կատարած բացահայտումների ու շինհրապարակում առկա վիճակի վերաբերյալ հարցով դիմեց նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին։ Քաղաքապետը հերքեց մարզպետի հայտնած տեղեկությունները` նշելով, որ Գագիկ Ծառուկյանի բնակարանաշինական նախագծի իրականացման հետ կապված որևէ խնդիր չկա։

«Շինարարական աշխատանքներն այնտեղ ընթանում են։ Ամբողջությամբ նորմալ է, ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը»,– ասաց Գևորգյանը։

Մինչդեռ մարզպետը չբացառեց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված այս փաստերը մոտ ապագայում կներկայացնի դատախազություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի գրասենյակից մարզպետի հայտարարած խնդիրների շուրջ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Sputnik Արմենիայի հարցումները մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետարանում հայտնաբերված մի շարք փաստեր` մասնավորապես` հողերի աճուրդների հետ կապված, Կոտայքի մարզպետը մարտի 20-ին արդեն ներկայացրել էր մարզի դատախազություն`դրանք քննության առարկա դարձնելու համար։

2018թ–ի նոյեմբերի 15–ին «Երիտասարդական թաղամասի» շինհրապարակ այցելած Գագիկ Ծառուկյանը Աբովյանում հայտարարել էր, որ հիմք է դրվում 40 000 քմ բնակելի թաղամասի։

Նշենք նաև, որ tsarukyan.am կայքում հրապարակված տեղեկության համաձայն` երիտասարդական բնակելի թաղամասում նախնական հաշվարկով կառուցվելու է 9 և 10–հարկանի 17 բնակելի շենք, թաղամասն ունենալու է նաև ավտոկայանատեղի, խաղահրապարակներ, զրուցարաններ, մանկապարտեզ, սուպերմարկետ, լվացքատուն ու բնակիչներին անհրաժեշտ բոլոր հարմարությունները:

Ըստ թեմայի

«Պալաչը» պնդում է` Գասպարյանը մաքուր է, իսկ Ծառուկյանը սնանկացրել է նրան
Տոնոյան․ «Ծառուկյանի հասցեին հնչեցված մեղադրանքներն անհիմն են»
Ո՞վ է ծախել Աբովյանի հողերը. մարզպետը հող է պատրաստում իրավապահների համար, իսկ քաղաքապե՞տը
Կենտրոնական փողոցն իր անունով կոչած գյուղապետը կհայտնվի՞ դատարանում. մարզպետը դատի է տվել
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ