15:21 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Արթուր Վանեցյան

Գաղտնալսող սարքեր Հայաստան չեն ներկրվում. Վանեցյան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11610

ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, որ որևէ մեկն իրավունք չունի և չի կարող գաղտնալսող սարքավորումներ ներկրել Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ գաղտնալսող սարքեր չեն կարող ներկրվել։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով Հայաստանում պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպերին։

«Չեմ կարող ստույգ ասել` նախկինում ներկրվել են, թե ոչ։ Բայց հիմա դա կարգավորվում է օրենքով, և դրա իրավունքը ունեն միայն պետական հատուկ ծառայությունները»,– ասաց Վանեցյանը։

Ինչ վերաբերում է պաշտոնյաների գաղտնալսումներին, ԱԱԾ տնօրենը հիշեցրեց, որ այդ փաստով հարուցված է քրեական գործ, որն այժմ նախաքննության փուլում է, և որում ինքը ևս ներգրավված է։ Վանեցյանը հրաժարվեց պատասխանել պատգամավորների հարցերին` նշելով, որ իրավունք չունի հրապարկել նախաքննության նյութերը։

Հիշեցնենք` 2018թ–ի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության տնօրեն Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ 8 րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Նախկին 3 պաշտոնյաները մեղադրվում են 2008թ.-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Առաջին գաղտնալսման հրապարակումից մի քանի ամիս անց համացանցում հայտնվեց նաև հեռախոսային խոսակցության երկրորդ մասը:

ՀՀ քննչական կոմիտեում գաղտնալսումների փաստով հարուցվել է քրեական գործ, որը դեռ նախաքննության փուլում է։ ԱԱԾ տնօրեն ու ՀՔԾ պետն այս գործով նախաքննական ցուցմունք են տվել։

Ըստ թեմայի

«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին
Քոչարյա՞նն է գաղտնալսել. Շարմազանովը Սիմոնյանին խորհուրդ է տալիս դիմել իրավապահներին
Ո՞ւմ բնակարաններն է այցելել ԱԱԾ-ն գաղտնալսումների գործով. «Ժողովուրդ»
ԱՄՆ դեսպանատան պատվիրած գաղտնալսող սարքերը ստացել է Փորձաքննությունների ազգային բյուրոն
Հայտնի է` ով է պատվիրել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումները
թեգերը:
Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ