00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ի մաքրուհիներին նոր աշխատանք են առաջարկում. խորհրդարանում լավ չէ, եկեք հյուրանոց

© Sputnik / Asatur YesayantsПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ–ի մքարությունն ապրիլի 1-ից կիրականացնի մասնավոր ընկերությունը։ Նոր գործատուն պատրաստ է աշխատանքով ապահովել ԱԺ նախկին աշխատակցուհիներին, բայց նոր առաջարկը նրանց չի գոհացնում։ Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը գիտի, թե ինչու։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Երևանի «Նաիրի» հյուրանոցի ղեկավարությունն աշխատանք է առաջարկել իրենց աշխատանքային նոր պայմաններից դժգոհ Ազգային ժողովի մաքրուհիներին։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար– գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։

Նրա խոսքով` լրատվամիջոցներից տեղեկանալով առկա խնդրի մասինч հյուրանոցի ղեկավարությունը դիմել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին` նրա միջոցով աշխատանքի առաջարկ ներկայացնելով 30-40 մաքրուհիների։

Уборщицы, обслуживающие парламент Армении, недовольны сокращением зарплат - Sputnik Արմենիա
Խորհրդարանի մաքրուհիները բողոքի ակցիա են կազմակերպել. ինչի՞ց են դժգոհ կանայք

Հիշեցնենք, ԱԺ մի քանի տասնյակ մաքրուհիներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել խորհրդարանում. ԱԺ–ի շենքի մաքրությունն ապրիլի 1–ից պայմանագրով վստահվել է «Քլիներս» մասնավոր ընկերությանը, որ հետ, որը հայտարարված մրցույթում հաղթել է և նախկին 65–67 հազար դրամ աշխատավարձի փոխարեն, իրենց 45 հազար դրամ աշխատավարձ է առաջարկել։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ևս հաստատեց այդ տեղեկությունը` նշելով, որ մրցույթը անցկացվել ու ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է 2018թ–ի նոյեմբերին` ԱԺ նախկին ղեկավարության օրոք։ Բայց ինքն ուսումնասիրել է մրցութային առաջարկն ու պայմանագիրը և այն լուծելու առիթ չի տեսնում։

«Մրցույթում հաղթած նոր ընկերությունը պայմանագրով պարտավորվել է ԱԺ բոլոր մաքրուհիներին ապահովել աշխատանքով։ Ոչ ոք սրա արդյունքում առանց աշխատանքի չի մնալու։ 60 աշխատակից տեղափոխվելու են այս նոր ընկերություն։ Աշխատակիցները մեզ մոտ պայմանագիր են կնքել 89 900 դրամ աշխատավարձով։ Նոր ընկերությունը պայմանագիր է կնքելու 105 000 դրամ աշխատավարձով»,– ասաց Գալստյանը։

Ինչ վերաբերում է մաքրուհիների մատնանշած 40 000 դրամին, աշխատակազմի ղեկավարը դա հետևյալ կերպ է մեկնաբանում. «Պայմանագրով իրենք պարտավոր են աշխատել 1 դրույքի չափով` առնվազն 8 ժամ։ Բայց չեն աշխատում։ Ինչ են անում. ժամը 7-9-ը գալիս են մաքրում են ու գնում։ Այսինքն` մեկ դրույքի աշխատավարձ ստանում են 2 ժամ աշխատելու համար։ Կազմակերպությունը համաձայնել է նույնիսկ այդ 2 ժամի դիմաց կես հաստիքի աշխատավարձ տրամադրել, որն էլ այդ 40 000 դրամն է»։

Премьер-министр Никол Пашинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Արմաթ» լաբորատորիաների խմբավարներն աշխատավարձ չեն ստանում. նամակ վարչապետին

Գալստյանի խոսքովч «Քլիներսն» առաջարկել է այդ 2 ժամվա կենսդրույքաչափ վճարվող աշխատանքից բացի ևս 90 000 դրամ վճարել այլ վայրում ժամը 17։00-00։00 աշխատելու դիմաց` աշխատանքի ավարտին`գիշերը, ապահովելով անվճար տաքսի փոխադրմամբ։

Մաքրուհիներն, ըստ Տիգրան Գալստյանի, այս բոլոր առաջարկներից հրաժարվել են և ներկայացնում  են միայն իրենց առաջարկված 40 000 աշխատավարձի դրվագը։

Իսկ նոր ղեկավարության առաջարկը աշխատակցուհիները չեն ընդունում, քանի որ Տիգրան Գալստյանի համոզմամբ, նախկինում այլ վարձատրություն են ստացել, որից այսօր զրկված են։

«Հավելավճարներ, պարգևատրումներ, այնքան բաներ եմ լսել։ Ուղղակի փաստական հիմք չկա, ես իրավունք չունեմ այդ մասին խոսելու»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է խորհրդարանի տարածքի մաքրությունը մասնավոր ընկերությանը պատվիրակելու արդյունքում խնայված միջոցներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ մաքրուհիների աշխատավարձի ֆոնդը շուրջ 61 մլն դրամ է` գումարած մաքրության միջոցների գնման գումարը։ Այս ծախսերը մասնավոր ընկերությանը հանձնելով` խորհրդարանը շուրջ 2-3 մլն դրամի խնայողություն է ստանում։

Բայց դա միայն առաջին տարում, հետագա տարիների համար Տիգրան Գալստյանը չի բացառում, որ նոր մրցույթների արդյունքում պայմանագրի արժեքը կնվազի, քանի որ աշխատակազմի ղեկավարի հաշվարկով ԱԺ մաքրությունն ապահովողների թիվը խիստ ուռճացված է։ ԱԺ երկու մասնաշենքերի 3-ական հարկերի մաքրությունն ապահովելու համար 20 մաքրուհիները լիովին բավարար են` յուրաքանչյուր հարկում` 3-4 հոգի հաշվարկով։

Լրահոս
0