17:58 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.60
  • GBP608.80
  • EUR534.80
  • RUB7.44
Աննա Հակոբյանը երեխաների հետ

Փաշինյանը ոտքի վրա պլանները փոխեց. Աննա Հակոբյան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
140910

Նիկոլ Փաշինյանի կինը համոզված է, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը համապետական մաքրության օրվան վարակիչ օրինակ կլինի մյուսների համար։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Պետք է աղբի մեջ չքայլենք, տարածքը «իմ» ու «քո»–ի չբաժանենք. երկիրը բոլորինս է։ Այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ տիկինը` Աննա Հակոբյանը, որը երեխաների հետ եկել էր Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի կառուցվելիք տարածք` մասնակցելու շաբաթօրյակին։

«Նախ պետք է մեր մեջ մոտեցումը փոխենք, որ ասում են` ուրիշի գցած աղբը ես չպետք է մաքրեմ»,– ասաց նա։

Հակոբյանը խոսեց նաև իրենց օրվա ծրագրերի մասին։

«Ճիշտ է՝ պլանավորված էր, որ պետք է մարզ մեկնեինք, բայց ինքը ոտքի վրա փոխեց պլանները»,– ասաց նա։

Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը համապետական մաքրության օրվան վարակիչ օրինակ կլինի մյուսների համար։

«Կարծում եմ` չի կարող օրինակ չծառայել։ Առաջին հերթին պետք է աղբ չնետենք, որպեսզի քաղաքը մաքուր մնա։ Սովորույթի ուժը հաղթահարելու համար երկար ժամանակ է պետք, օրինակ` մենք տարիներ առաջ տեսել ենք, թե ինչպես հանկարծ լուսացույցներին սկսեցին հետևել մեր քաղաքացիները»,–ասաց Հակոբյանը։

Նիկոլ Փաշինյանը հավաքում է ծխախոտի մնացորդներն ու գետնին ընկած շշերը

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 23-ին, Հայաստանում համապետական շաբաթօրյակ է անցկացվում։

Մարտի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել էր, որ համապետական շաբաթօրյակի ժամանակ 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր կփակվեն, կմաքրվեն մի շարք տարածքներ: Շաբաթօրյակին ակնկալվում է 125-150 000 քաղաքացու մասնակցություն։

Ըստ թեմայի

Ինչպես Երևանը կարող է Եվրոպա դառնալ առանց հաչոցի ու աղբի. բոլոր շները Չալոյի բախտը չունեն
Փաշինյան. Աղբը լցնում են ջրանցքներն ու բողոքում, որ ոռոգում չունեն
Նիկոլ Փաշինյանը վերցնում է գետնին ընկած աղբը. տեսանյութ
Մեկ օրում Հայաստանում 6 աղբանոց և 447 աղբակույտ կփակեն. նախարարը կմասնակցի շաբաթօրյակին
թեգերը:
Աննա Հակոբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ